19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հունաստանի խորհուրդը Թուրքիային

Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամեննոսը, ելույթ ունենալով Հունաստանի անկախության օրվան նվիրված միջոցառմանը, կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի հասցեին:

Կամմենոսը Թուրքիային խորհուրդ է տվել հիշել Օսմանյան կայսրության դեմ հույն ժողովրդի անկախության պատերազմը:

Կամմենոսը մասնավորապես ասել է. «Հույն մարտիկները 1821-ին պարտության մատնեցինՕսմանյան հզոր կայսրությանը: Այդ մեծ կայսրության մասին երազողները թող նախ հիշեն 1821 թվականը: Մեր ազգային ինքնիշխանությունը կասկածի տակ դնողներին մենք պարտության կմատնենք այնպես, ինչպես դա արել ենք 1821 թվականին»:

Աթենքում տեղի ունեցած զորահանդեսից հետո ելույթ ունեցած Կամմենոսը դաշնակից պետություններին կոչ է արել աջակցել նախորդ տարվա մարտի 1-ին թուրք-հունական սահմանային հատվածում Թուրքիայի կողմից ձերբակալված 2 հույն զինվորականների ազատ արձակման գործին:

Էգեյան ծովի կզղիներից մեկում տեղի ունեցած տոնակատարությանը մասնակցած Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն էլ հայտարարել է, որ իրենք անում են ամեն հնարավորը նշյալ հույն զինվորականներին հայրենիք վերադարձնելու համար:

Աղբյուր`    ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ