19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց։ Թուրքիայի նախագահականից հայտնում են, որ հեռախոսազրույցի ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Էմանուել Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր, այդ թվում Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան։

Էրդողանը դժգոհությունն է հայտնել «Ձիթենու ճյուղ» գործողությունը դատապարտող հայտարարությունների կապակցությամբ՝ դրանք անվանելով «անհիմն հայտարարություններ»։

Ըստ նրա՝ Թուրքիան, Աֆրինում ռազմական գործողություն իրականացնելով, լուծում է իր ազգային անվտանգության հարցը։ Բացի դրանից Էրդողանը պնդել է, որ Թուրքիայի զինված ուժերն ապահովում են Աֆրինի բնակչության անվտանգությունը։

Երկու նախագահները նաև քննարկել են  Միջերկրական ծովում Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության և Թուրքիայի կողմից գազի հորատման աշխատանքների մասին, որոնց դեմ են Հունաստանը և Կիպրոսի Հանրապետությունը՝ համարելով   դրանք  անօրինական են։

Քննարկվել է նաև Վառնայում մարտի 26-ին տեղի ունենալիք Եվրամիություն-Թուրքիա համաժողովին վերաբերող մի շարք հարցեր:

Աղբյուր`  ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ