20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Երկիր ծիրանին» Տարոն Մարգարյանի դեմ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար  Զարուհի Փոստանջյանը, Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Սոննա Աղեկյանը եւ Մարինա Խաչատրյանը այսօր՝ մարտի 26-ին, բողոք են ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան ընդդեմ Երեւանի քաղաքապետի:

«Երկիր ծիրանի»-ից  հայտնում են, որ նրանք պահանջում են պարտավորեցնել Տարոն Մարգարյանին կատարել հայցվող գործողությունները, այն է՝ կազմել արձանագրություն Երեւանի ավագանու անդամներ՝ Մնացական Պարակշիեւի ու Հայկ Պետրոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ եւ այն ներկայացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններում Հայկ Պետրոսյանն ու Մնացական Պարակշիեւն ընտրվել են «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակով, սակայն որոշ ժամանակ անց «Երկիր ծիրանին» Հայկ Պետրոսյանին եւ Մնացական Պարակշիեւին «Երկիր Ծիրանին» մեղադրել էր դավաճանության մեջ: Նրանց առաջարկել էին լքել Երեւանի ավագանին, սակայն Պետրոսյանն ու Պարակշիեւը հայտարարել էին, որ լքելու են միայն խմբակցությունը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ