25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թող փորձեն վերցնել, բայց իշխանությունը փողոցում ընկած չէ. Ա. Վարդանյան

Նոր գերագույն մարմին է ընտրվել, որը երեկ նիստ է կայացրել, այն բաղկացած է 9 անդամից, իսկ ԳՄ ներկայացուցիչ է ընտրվել Արսեն Համբարձումյանը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:Նա նշեց, որ վերջին օրենսդրական կարգավորումներով գրեթե ավարտվեցին սահմանադրական բարեփոխումների համար անհրաժեշտ փոփոխությունները:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է ՀՅԴ-ը վերաբերում նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ փողոցային պայքարին՝ նա նշեց. «Յուրաքանչյուր կազմակերպություն, միավոր ինքն է  որոշում իր պայքարի մեթոդները, ձևերը, առաջնահերթությունները, անձնավորված պայքարին ես չեմ հավատում, որովհետև հավատում եմ համակարգային փոփոխություններին, և համակարգերը պարտադրելու են իրենց լուծումները:

Թող փորձեն, թող աշխատեն, առաջին անգամը չէ, բայց ես Հայաստանում ոչ միայն նման պայքար ինստիտուցիոնալ հիմքը չեմ տեսնում, այլև ռեսուրսները, բայց ամեն մեկը յուրովի է տեսնում իր անելիքները, սա մեր մոտեցումը չէ, երբ թիրախ են դարձնում անձը»:

Դիտարկմանը, թե այս համակարգի հեղինակը կոնկրետ անձն է, Աղվան Վարդանյանն արձագանքեց. «Ստեղծման համար տարիների աշխատանք է կատարվել, և ամեն ինչ պայմանավորել մեկ անձով սխալ է, չեմ տեսնում հիմք, ռեսուրս, բայց կապրենք, կտեսնենք»:

Իսկ «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե այն մեկ շաբաթվա ընթացքում, երբ Սերժ Սարգսյանը նախագահ չի լինելու և ոչ մի պաշտոն չի ունենալու, իշխանությունը փողոցում ընկած է լինելու, պետք է վերցնել, պատգամավորը չհամաձայնեց. «Թող փորձեն վերցնել, ի՞նչ ասեմ, բայց ես համաձայն չեմ. իշխանությունը փողոցում ընկած չէ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ