26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ժողովուրդն իշխանափոխություն պահանջով փողոց դուրս կգա՞

 

Վերջերս որոշ քաղաքական ուժեր   ու գործիչներ  պնդում են՝ հարկավոր է փողոց դուրս գալ ու իշխանափոխության պահանջ ներկայացնել։ 

Ըստ քաղաքագետ Գագիկ Համբարյանի՝ արտախորհրդարանական քաղաքական ուժերը և ընդդիմությունը շատ թույլ են մեր երկրում։
«Դրա պատճառները տարբեր են։ Այս հարցում մեղավոր են և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական ուժերը։ Իշխանությունները հասկան նրան, որ հասարակության աչքում պախարակեցին ընդդիմադիրներին», –  Henaran.am- ի հետ զրույցում  քաղաքագետը՝ ընդգծելով՝ իշխանությունները ջանացին ցույց տալ, թե ընդդիմադիրների մեծ մասը իսկական ընդդիմության չեն և Բաղրամյան 26-ի հետ են առնչվում։
«Հասարակությունը չի վստահում իշխանություններին, բայց և կրկնակի չի վստահում շատ ընդդիմադիր կուսակցությունների, որոնց մասին ասում են՝ ծախված են», – ասաց քաղաքագետը։
Ըստ քաղաքագետի՝ ընդդիմությունը մեր երկրում օբյեկտիվորեն թույլ է նաև այն պատճառով, որ ակտիվություն պահպանելու համար անհրաժեշտ են նաև բավական մեծ գումարներ։ Սա միայն ՀՀ-ի պարագայում չէ, որ այսպես է։ Այս խնդիրը կա բոլոր երկրներում։
«Մեր ընդդիմությունը շատ աղքատ է․ այն չի կարող մրցակցել իշխանությունների հետ», – ասաց քաղաքագետը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ