29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սկանդալային նամակ թողած դատապարտյալը մահից առաջ խոշտանգվել է. փաստաբանը հայտնում է/տեսանյութ/

2017 թվականի ապրիլի 5-ին մահացավ սկանդալային հայտարարություններով հայտնի ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի  դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը: Չնայած Գևորգյանը բազմաթիվ հիվանդություններ ուներ նրա մահը առեղծվածային էր և բազմաթիվ հարցերի առիթ դարձավ:

«Մենք անհերքելի ապացույցներ ունենք, որ Հրաչյա Գևորգյանը մահանալուց առաջ խոշտանգվել է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան, Հրաչյա Գևորգյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Պապիկյանը ընդգծեց, որ մահացած  դատապարտյալի բժշկական քարտերը լրացված են եղել էական հակասություններով.«Նա գտնվել է այնպիսի բանտախցում, որը նրա առողջական վիճակի հետ անհամատեղելի  էր, մասնավորապես տառապում էր պարկինսոնյան հիվանդությամբ, հաղորդակցվելու խնդիր ուներ…»,-մանրամասնեց փաստաբանը:

Արայիկ Պապիկյանը նշեց, որ մի քանի ամիս ձևական քննություն է իրականացվել ու դրան հետևել է արդեն մեկնարկած դատաքննությունը:

«Եթե դատարանը օբյեկտիվ քննություն իրականացնի, ապա մեկ տասնյակից ավել պաշտոնատար անձիք կձերբակալվեն»,-նշեց փաստաբանը:

Հրաչյա Գեւորգյանն անազատության մեջ էր գտնվում 2011 թ. եւ ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ ձեռք էր բերել  բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում՝ «պարկինսոնի» հիվանդություն: Նշենք, որ Գեւորգյանը տեղաշարժվում էր սայլակով:

Նշենք, որ   Հրաչյա Գևորգյանը վերաքննիչ քրեական դատարանում նամակ է նետել լրագրողների կողմ, որտեղ նա համառոտ ներկայացրել էր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում տիրող կոռուպցիոն մթնոլորտի մասին: Նամակում Հրաչյան նաև հայցել էր Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի այցելությունը, և  որի ընթացքում խոստացել է ավելի մանրամասն պատմել Հայաստանում բանտային համակարգի առանձնահատկությունների մասին: Ստորև ներկայացնում ենք Հրաչյա Գևորգյանի նամակի բովանդակությունը. 

Հարգելի լրագրողներ Ձեզ խնդրում եմ, շատ եմ խնդրում, որ ոնց գրում եմ էտ ձևի էլ բառ-առ բառ գրեք, Դուք մի մտածեք իմ մասին, որ կարող ա վնասեն ինձ կամ ինձ նեղություն տան: Ես էտ ամեն ինչի մեջից տարիներով անցել եմ ու ոչ իրենցից եմ վախենում ու ոչ էլ իրենց մառալնի նորա-նոր մտածված տանջանքներից, ինչը որ թուրքը չի անի, իրենք անում են , միայն թե չբացահայտվի ինձ ինչ են ներարկել ցեբեյի բժիշկները, որ 2 տարի է ոչ կարողանում եմ խոսեմ ու ոչ էլ քայլեմ: Եվ մտածված ինձ չեն տանում բուժման, որ չբացահայտվի այս բոլորը, այլ ինձ սովամահ են անում: Ստեղ հարցը հեռախոսը չի: Իրենց ստուկաչների մոտ, ամեն մեկի մոտ 3 հատ հեռախոս և մի հատ պլանշետ սաղի մոտ կա: էսի հազար տոկոսով ճշտած եմ ասում:

Իսկ վաբշե բոլորի մոտ կա ու մեկի տեղը 2 հատ, ամեն շաբաթ խուզարկություն է գնում խցերում, ամեն խուցը շաբաթը 20-30 հազար դրամ փող է տալիս խուզարկություն անողներին և միհատ էլ սթից փչացած հեռախոս որ ձևի համար տանեն հանձնեն: Էտ որ հեռուստացույցով ցույց են տալիս դրանք էտ փչացած հեռախոսներն են : Ամիսը 2 հատ փչացած հեռախոս  և ամեն շաբաթ 20-30 հազար դրամ տալիս ես, քանի հատ կուզես պահի: Կամեռ կա, որ շատալիս 40-50 հազար փող:

Հիմա անցնենք ռեժիմնիկին ու օպեռին, ամեն հարգը ունի իր օպեռն ու ռեժիմնիկը, ամեն ամսվա վերջ, ամեն խուցը տալիս ա 100 հազար օպեռին, 100 հազար ռեժիմնիկին: Անձամբ ես շատ եմ տվել, որ գաք մոտս բոլորը կասեմ ու իրենց դեմը, թող օվ ուզումա գա մոտս շատ բան կա ասելու ու գրելու իրենց դեմը ասեմ ու փաստերով ապացուցեմ: իսկ այս պետը ոտից գլուխ հանցավոր ա, էս պետը Սեթրակ հարությունյանը, Սմբաթ Բուղլադարյանի թույնա, իրար հետ գործ ընկերներ են: Ինքը շուտ Բուլղադարյանին տեղափոխեց ուրիշ տեղ, որ իրենց արած կեխտերը ջրի երես չլնի: Հիմա ես վռազ-վռազ եմ գրում, եթե կարաք շուտ մարդու իրավունքների պաշտպանին ու վերահսկող դատախազին ուղարկեք ստեղ, ես շատ բան ունեմ իրենց ներկայությամբ ասելուու գրելու: էս պետը 10-ս. տարուց ավել ստեղ եղել ա կագեբեյի պետ: ինչեր որ արելա այստեղ բուլղադարյանը: Էտ նույն բաները իրար հետ արել են երկուսով: հիմա էսքանը տպագրեք սաղ թերթերում ու սայթերում: Եւ շուտ ուղարկեք ստեղ վերահսկող դատախազին ու պաշտպանին ամպայման ու ինչքան կարաք շուտ:

Ախպերս անունտ չեմ գրում, եթե ոնց գրել եմ, էտ ձևով էլ չտպագրեք: Ուրեմ թաղես ինձ:  Ուրեմ ես սխալվել եմ, որ քեզ ախպեր եմ հարգել: Ցավտ տանեմ դուխով գրի ու գրել տպագրել տուր: Ես ոչ մեկից չեմ վախենում ու ոչ մի բանից: Ես միայն Ասծուց եմ վախենում, որովհետև շատ եմ հավատում ու սիրում Աստվածին: Ես սաղ կյանքս սրանից ավելի վատ բաների մեչով եմ անցել: Ընենց որ իմ մասին մտածելու բան չկա Ախպերս: Ես բոլորը մտածելով ու հասկանալով եմ անում: Աստված բոլորիս հետ: 

Ախպերս ես քո հետ կապնվեմ չկապնվեմ, էսի անես»: 

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ