25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիայի արձագանքը՝ Աֆրինի վերաբերյալ Մերկելի հայտարարությանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այն հայտարարությանը, որում նշվել էր, որ Աֆրինում ռազմական գործողությունների հետևանքով տուժում է խաղաղ բնակչությունը։

Թուրքիայի արտգործնախարարությունից հայտնել են, որ  Մերկելի հայտարարությունը իրենց համար «անընդունելի է»։ Նշվել է, որ այդ հայտարարությամբ «Ձիթենու ճյուղ» գործողության դեմ «սև քարոզչություն է իրականացվում»։ 

«Մենք անընդունելի ենք համարում Գերմանիայի խորհրդարանում Անգելա Մերկելի անհիմն հայտարարությունը: Թուրքիան, իրականացնելով «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան, օգտագործում է իր՝ ինքնապաշտպանության իրավունքը։ Գործողության նպատակն է ահաբեկիչներին վերացնելու ճանապարհով ապահովել երկրի ազգային անվտանգությունը, ինչպես նաև Աֆրինը հանձնել նրա իսկական տերերին։ Մենք չենք հասկանում նաև մեր որոշ դաշնակիցների պահվածքը։ Կոչ ենք անում մեր դաշնակիցներին չաջակցել Թուրքիայի դեմ իրականացվող ապատեղեկատվությանը, փոխարենը առաջարկում ենք աշխատել մեզ հետ»,-նշվում է հայտարարության մեջ։ 

Աղբյուր`   ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ