20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մենք իրենց չենք խանգարում, իրենք մեզ չեն խանգարում. նախարարը՝ լրագրողների մասին

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից օրենքների փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ «Ելք» խմբակցությունն ու մի քանի պատգամավորներ առաջարկներ են ներկայացվել: Նախարարը շնորհակալություն հայտնեց դրանց համար, նկատեց, որ մի մասն ընդունվել են: 

Ըստ նրա՝ առաջին փոփոխությունը վերաբերում է Երևանի քաղաքապետարանի նիստերին: «Երևանի ավագանու  նիստերի  համար մտցվում են բացարձակապես նույն կանոններն, ինչ Ազգային ժողովի պարագայում: ԱԺ-ի պարագայում շատ ավելի արդյունավետ է, որովհետև յուրաքանչյուր վայրկյան լրագրողները չեն խոչընդոտում մեր աշխատանքը: Ես նկատի չունեմ, որ իրենց աշխատանքը խոչընդոտում է օրինաստեղծ աշխատանքը, բայց յուրաքանչյուրը պետք է կարողանա անարգել իրականացնել իր գործունեությունը, և այն, որ անարգել հեռարձակում է իրացվում կից սրահում, իրենց շատ ավելի լայն հնարավորություն է տալիս կատարել իրենց աշխատանքը:

Մենք իրենց չենք խանգարում, իրենք մեզ չեն խանգարում: Նույն դրույթն է նախատեսվում նաև Երևանի քաղաքապետարանի համար»,-հայտնեց նախարարը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու նիստում վերջին սկանդալից հետո առաջ եկավ նիստերը առանց լրագրողների անցկացնելու որոշումը, լրագրողները հնարավորություն ունեն նիստին հետևել կողքի սենյակից ուղիղ հեռարձակմամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ