20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Զգույշ, կոշիկից վեր մի դատիր

«Գործը՝ գործիմացին, երկաթը՝ դարբնին»:  Ժողովրդական իմաստուն այս խոսքը միշտ պետք է հնչի մեր ականջներում,  որպեսզի խոսենք մի բանից, ինչից հասկանում ենք: Երբեմն մենք մեզ իրավունք ենք վերապահում քննադատել մի երևույթ, որի ոչ մասնագետն ենք, ոչ էլ գիտակը: Այս առումով շատ ուսուցողական է այս փիլիսոփայական մանրապատումը:

Աթենացի հրապարակախոս և նկարիչ Ապելլեսն իր նկարներն ավարտելուց  հետո ցուցադրում էր դրանք և թաքնված լսում մարդկանց կարծիքը: Մի  կոշկակար անցնելով նկարի կողքով թերություն նկատեց կոշիկի պատկերման մեջ: Ապելլեսը դուրս եկավ վարագույրի ետևից և սկսեց ուղղումներ մտցնել կտավում: Ոգևորված կոշկակարը սկսեց հիմար խորհուրդներ տալ դեմքի և մարմնի 
պատկերման վերաբերյալ, բայց Ապելլեսը կանգնեցրեց նրան. 
– Բարեկա՛մ, կոշիկից վեր մի՛ դատիր…

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ