20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դրական լուրով Ձեզ հետ կիսվել, ցավոք, չեմ կարող. Սերժ Սարգսյանը բացում է փակագծերը. Առավոտ

Օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքում, որ­տեղ անդրադարձել է պաշտպա­նության քաղաքականության եւ անվտանգության հարցերին, Ղա­րաբաղյան հակամարտությանը, բանակին ու սպառազինությանն առնչվող թեմաներին:

Նա, մասնավորապես, շեշտել է, որ մեր բանակը եղել է, կա եւ լի­նելու է Ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնական գործոնը: «… Բանակցությունների առաջըն­թացի մասին դրական լուրով Ձեզ հետ կիսվել, ցավոք, չեմ կարող»: «Մի բան ակնհայտ է՝ մենք շարու­նակելու ենք բանակցությունները եւ մեր զործընկերային շփումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, քանի որ հենց նրանք են միջազգային հանրու­թյան կողմից լիազորվել միջնորդ լինելու հակամարտող կողմերի միջեւ եւ օժանդակելու հարցի խա­ղաղ հանգուցալուծման մշակմա­նը:     Այնուամենայնիվ, հիմնական պատասխանատվությունը հենց հակամարտող կողմերի վրա է, եւ մենք մեր բաժինը այդ գործում միշտ բաջ գիտակցել ենք»,- նշել է Աերժ Սարգսյանը՝ շեշտելով.

«Բաքվից անընդհատ հեղեղվող սպառնալիքների պարագայում զինված ուժերը մեր հենարանն ու կռվանն են: 2016 թվականի ապրիլյան գործողությունները հակա­ռակորդի կողմից ուժերի հարաբերակցությունը ստուգելու խոշոր փորձ էին: Նրանք, իհարկե, այդ փորձը տանուլ տվեցին:

Առկա պայմաններում մեր խնդիրն է պահպանել դիրքավորման կոնֆի­գուրացիան»: Ս. Սարգսյանը հս­տակեցրել է, որ պետբ է հետեւողական աշխատել եւ մշտապես պատրաստ լինել հակադարձել ուժերի հավասարակշռությունը խախտելու հակառակորդի բոլոր՝ խոշոր եւ մանր փորձերին, «եվ ամեն անգամ որքան գրագետ, որքան ցավալի պատասխան կարողանանք նրանց տալ, այնքան մենք այդ մտայնությունը նրանց գիտակցության մեջ կամրապնդենք: Մեր հետեւողական աշխա­տանքի հիմնական նպատակն է լինելու հակառակորդի մեջ հենց այդ գիտակցության ամրապնդու­մը»:

Անդրադառնալով սպառազինու­թյան ձեռք բերմանը՝ Ս. Սարգսյա­նը նշել է, որ մեր հիմնական դաշնակիցը եւ գործընկերը ՌԴ-ն է, որի հետ ունենք պայմանավորվածու­թյուններ, որոնց շրջանակներում մրցակցային պայմաններով ձեռք ենք բերելու արդիական սպառա­զինություն. «Այլ հնարավորություն­ներ մենք, իհարկե, նույնպես օգ­տագործելու ենք՝ հաշվի առնելով տարբեր երկրների հետ համագոր­ծակցության մեր հեռանկարները»: Ապա նա շեշտել է. «Սպառազի­նությունների մրցավազքում մենք վարում ենք ոչ թե քանակին քա­նակով հակադարձելու քաղաքա­կանություն, այլ շեշտը դնում ենք սպառազինության արդյունավե­տության վրա:

Մենք մեր ձեռքի տակ ունենք եւ մշտապես ունենա­լու ենք անհրաժեշտ միջոցներ անհրաժեշտ պահին հակառակոր­դին զսպելռւ համար: Երբ մենք խոսում ենք զսպման մասին, բնա­կան է, որ դա չի նշանակում հարձակումը կասեցնել, դա ավելին է նշանակում՝ ամեն պահի հասցնել այնպիսի հակահարձակողական հարվածներ, որպեսզի նրանք այլեւս ցանկություն չունենան խախ­տելու դեռեւս 1994-95թթ. ստո­րագրած պայմանագրի պարտավորությռւններն ու դրույթները»:

Այսպիսով, Սերժ Սարգսյանը ներկայացրել է իրավիճակը, որում հայտնվել է Ղարաբաղյան կարգավորման գործընթացը: Բանակցային գործընթացում տեղաշարժ չկա, հայկական կողմը շարունա­կում է ԵԱՀԿ Սինսկի խմբի ձեւաչափում աշխատանքը, բայցեւ գի­տակցում է, որ հիմնական պա­տասխանատվությունը կողմերի վրա է:

2016թ. ապրիլյան պատերազ­մից հետո հայկական կողմի ռազ­մավարությունը հետեւյալն է՝ մշ­տապես պատրաստ լինել հակա­դարձելու ուժերի հավասարակշռու­թյունը խախտելու Ադրբեջանի խոշոր եւ մանր փորձերին: Ավելին, Ս. Սարգսյանը հստակեցնում է, որ ադրբեջանական կողմին զսպելը չի նշանակում բացառապես հար­ձակումը կասեցնել, այլեւ հասցնել այնպիսի հակահարձակողական հարվածներ, որպեսզի «այլեւս ցանկություն չունենան խախտելու դեոեւս 1994-95թթ. ստորագրած պայմանագրի դրույթները»:

Սերժ Սարգսյանը ոչ միայն մի­ջազգային հանրությանը, այլեւ նա­խընտրական քարոզչական թոհուբոհի մեջ ինքնամոռաց Հայաստա­նին տարածքային պահանջներ ներկայացնող Ալիեւին է ուղերձներ հղում, որն էլ իր հերթին ներքին «Ղարաբաղը վերադարձնելու» «հայրենասիրական» ճառեր է հրամցնում հասարակությանը՝ մի­աժամանակ միջազգային հանրու­թյունից է փորձում արդարացում ստանալ, թե ինչու է «պատերազ­մը» միակ ելքն Ադրբեջանի հա­մար:

Ուշագրավ էր Սերժ Սարգսյանի կողմից արդիական սպառազինու­թյան ձեռք բերման թեմայի արծարծումը, երբ նա հավելեց, որ հնարավորությունները օգտագործվելու են՝ տարբեր երկրների հետ համագործակցության շրջանակներում: Հիշեցնենք, որ վերջերս ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը Երեւանում անդրադառնալով Ռուսաստան-Ադրբեջան զենքի վաճաոք գործարքներին՝ նկատել էր, թե ռուսական կողմը չի շարունակի նույն մասշտաբներով սպառազինությա մատակարարել Ադրբեջանին, ինչը առկա էր մինչեւ 2016թ. ապրիլյան պատերազմը:

Աժ-ում լրագրողների հետ հանդիպմանը Կոսաչովը նշել էր, որ Ռուսաստանն իրականացնում է այն պայմանագրերը, որոնք Ադրբեջանի հետ կնքվել են մինչեւ 2016թ. ապրիլ. «Մենբ պարտավոր ենք անել դա այդ պայմանագրերին համապատասխան: Սակայն, իմ ունեցած տեղեկատվությամբ, դա չի լին այն մասշտաբներով, որը կա, 2016թ. ապրիլի դրությամբ: Անկասկած, մենք արձագանքում ենք, իրավիճակին, որը տեղի ունեցավ 2016թ. ապրիլին»:

Մինչ այժմ Ռուսաստանից ազդակները հուշում էին, որ ոուսական կողմի «բիզնեսը» Ադրբեջանի հետ կշարունակվի: Դժվար է ասել Ադրբեջանում  իրավիճա՞կը թույլ չի տալիս շարունակել ռուս-ադրբեջանական գործարքները, թե Մոսկվան քաղաքական որոշում է կայացրել, ամեն դեպքում 2010-ից ի վեր Ռուսաստանի կողմից ավելի բան 5 միլիարդ դոլարի սպառազինության վաճառքն Ադրբեջանին ունեցավ կոնկրետ հետեւանքներ, իսկ թե ինչպես կդրսեւորի Մոսկվան այսուհետ՝ ցույց կտա ժամանակը:

Ս. Սարգսյանի ելույթում հատ կանշական էր նաեւ բանակում կո­ռուպցիայի խնդրի արծարծումը «Ամեն մի դրամի կորուստ կամ չարաշահում ուղիղ հարված է ոչ միայն բանակի հեղինակությանը, այլեւ մարտունակությանը: 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ