18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ավտովթար Այնթափ գյուղում. կան տուժածներ

Մարտի 22-ին, ժամը 21:25-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել մոտակա այգում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Այնթապ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում Nissan Tiida մակնիշի 35 FL 363 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի և ուղևորի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել տուժածներին, որոնք տեղի ուժերով տեղափոխվել են Էրեբունի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Մինչ ոստիկանության աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանելը փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և իրականացրել հերթապահություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ