24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արգենտինայում չեղարկվել է Հայոց ցեղասանությունը ժխտող համաժողովը

Արգենտինայի Բելգրանո և Արևմտյան ազգային համալսարանները չեղարկել են «1915. Օսմանյան կայսրության ամենաերկար տարին» խորագրով ժխտողական համաժողովը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը՝ Անկարայի համալսարանի հետ համագործակցությամբ ծրագրվող համաժողովը չեղարկվել է հայկական համայնքի ջանքերի շնորհիվ։

Արգենտինայի Հայ դատի հանձնախմբի տեղեկացմամբ՝ համաժողովի մասին հայտարարության տարածումից հետո հայկական համայնքի բոլոր երիտասարդական կազմակերպությունները հանդես են եկել դատապարտող հայտարարություններով։ Նրանք ընդգծել են, որ ակադեմիական միջավայրում, առավել ևս՝ մարդու իրավունքների ոլորտի առաջամարտիկ և Հայոց ցեղասպանությունն առաջին ճանաչած երկրում՝ Արգենտինայում, նմանատիպ միջոցառումների անցկացումն անթույլատրելի է։

Արգենտինայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Նիկոլյա Սաբունկույանը համաժողովի կազմակերպիչներին հետևյալ նամակն է ուղարկել. «Համաժողովի վերնագրում հղում է արվում տարեթվի, երբ մեկնարկել է Հայոց ցեղասպանությունը և կայսրության, որը իրականացրել է այդ Ցեղասպանությունը, բայց մարդկության դեմ այս  հանցագործության մասին որևէ հիշատակում չկա: Համաժողովը նախատեսվում է անցկացնել Անկարայի համալսարանի հետ, որը համարվում է թուրքակայն ուսումնական համակարգի մի մասը և որպես այդպիսին մաս է կազմում այդ երկրի ժխտողական քաղաքականության»:

Սաբունկույանը հիշեցրել է, որ ավելի վաղ Չիլիի, Կոլումբիայի, Պարագվայի. Էկվադորի և Դոմինիկյան Հանրապետության համալսարաններում ևս Հայոց ցեղասպանությունը ժխտող համաժողովներ են անցկացվել։

Բելգրանո և Արևմտյան ազգային համալսարաններում համաժողովի չեղարկումից հետո Անկարայի համալսարանի ներկայացուցիչները որոշել են այն անցկացնել Արգենտինայի  Հանրապետության Իսլամական կենտրոնում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ