19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ով կմնա նոր կառավարությունում. Ժողովուրդ

Նախարարները դեռեւս խուսափում են անդրադառնալ հարցին, թե արդ­յո՞ք իրենց երաշխիքներ տրվել են առաջիկայում ձեւավորվելիք կառա­վարության կազմում ընդգրկելու առումով: Տրանսպորտի, կապի եւ տե­ղեկատվական տեխնոլոգիաների նա­խարար Վահան Սարտիրոսյանը հար­ցին’իր համար Սերժ Սարգսյա՞նն է վարչապետի նախընտրելի թեկնածու, թե՞ Կարեն Կարապետյանը, ասաց.

«Հարցը… կուսակցությունն ինչպես որոշի՝ ում առաջադրի, նա էլ կլինի»: Իսկ հաշվի առնելով այն ծրագրերը, որ Կարեն Կարապետյանն իրակա­նացրել է, արժի՞, որ շարունակի, շա՞տ գործ է արվել, այս կապակցությամբ Մարտիրոսյանն ասաց.

«Գործերը բո­լորը ներկայացվում են ժամանակի ըն­թացքում: Գործերը կատարվում են, եւ արդյունավետությունը կարող եք Դուք գնահատել: ժողովուրդը պետք է գնա­հատի: Գիտեք, պարտադիր չի՝ մեկը գա, մի բան անի, ուրիշը գա՝ ուրիշ բան անի, երրորդը գա՝ ուրիշ բան: Գործերը շարունակական են»: Իսկ եթե Սերժ Սարգսյանը դառնա վարչա­պետ, Մարտիրոսյանի կարծիքով՝ արդյո՞ք ինքը կլինի այդ կառավարու­թյունում, նախարարը նշեց. «Ինչպես կուսակցությունը որոշի»:

Մարտիրոս­յանն անգամ չցանկացավ բարձրաձայնել իր ցանկության մասին՝ ուզո՞ւմ է մնալ նախարարի պաշտոնում, թե՛ ոչ, այլ այս դեպքում նույնպես վկայա­կոչեց կուսակցության որոշումը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ