28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ինչ որ Զուրաբյան Լյովիկն է ասում, մասամբ ճիշտ է»

zurab

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց՝ հարկ է համախմբվել ու փողոց դուրս գալ։
«Ապրիլի 9-ին ավարտվում է Սերժ Սարգսյանի ժամկետը: 17-ին պետք է սկսվի ձևավորումը: Այդ քաղաքական վակուումը պետք է օգտագործել: Որևէ քաղաքական ուժ դա չի կարող օգտագործել, եթե հանրությունը դուրս չգահրապարակ»:
Լրագրողները հիշեցրին՝ Լևոն Զուրաբյանը հայտարարել է ՝ իրենք չեն միանալու այդ պայքարին, բայց, այդուամենայնից, հաջողություն են մաղթում հրապարակկ դուրս եկողներին։

Մակեյանը, անդրադառնալով վերոնշյալին՝ ասաց․ «Ինչ որ Զուրաբյան Լյովիկն է ասում, մասամբ ճիշտ է։ Բայց, նույն կերպ կարող ենք ասել իր հայտարարության մասին: Ժամանակին «4+4+4» ձևաչափի մասին Զուրաբյանն ասաց, թե դա ժողովրդավարության պատմական հաղթանակն է: Ապրիլի 2-ին տեսանք՝ այդ հաղթանակն ինչ էր՝ կուլակների մրցույթ: Հետին թվով սկսել ամեն մեկի վրա ինչ-որ բան գտնել, սա ճիշտ չէ: Մենք ասում ենք՝ թող ամեն մեկը մոռանա մյուսների իր արածն ու չարածը, և մի 20 օր իրար կողք կանգնենք, հետո ամեն մեկը կընթանա իր քաղաքական ճանապարհով», – ասաց Մակեյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ