20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀԱԿ-ում էլի կռիվ է. Իրատես de facto

 Ներկոնգրեսյան տարաձայնությունների, “ձնագունդն” օրեցօր մեծանում է` իր մեջ առնելով նաեւ խմբակցության անդամների հակադրությունները: Այդ մասին գրում է “Իրատես de facto” թերթը։

“Ընդդիմադիր թեւի այս պահվածքը հին պատմություն ունի եւ ծայր է առել շատ վաղուց: Մեր աղբյուրի պնդմամբ, սա պայմանավորված չէ ոչ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, ոչ էլ այս կամ այն գործընթացով: Խնդիրն այն է, որ այն կոնգրեսականները, ովքեր ժամանակին մի կերպ միմյանց ներկայությունը ՀԱԿ-ում տարել են, այսօր այլեւս դրա իմաստը չեն տեսնում:

Հակադրությունների ալիքը հստակ ընդգծվում է նաեւ նրանց հրապարակային ելույթներում, երբ որդեգրած քաղաքականության հանդեպ լիովին տարբեր մոտեցումներ են հնչում: Բազմիցս այս հանգամանքը կոնգրեսականները փորձել են “ծրարել” “բազմակարծության” քողի տակ:

 

Սակայն, ըստ թերթի աղբյուրի, առաջիկայում ՀԱԿ-ի ներկայացուցիչներին նոր փորձություն է սպասում, եթե նախագահական ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանն առաջադրվի, վերջիններս ստիպված են միմյանց ներկայությունը դեռ “ըմբոշխնել”, եթե ոչ, ինչպես նշում է մեր աղբյուրը, չի բացառվում անգամ կառույցի “տրոհումը””,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ