29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մեծ հաշվով Արցախի հարցը ռազմական առումով մեզ համար լուծված է

hqdefault

Հայ-ադրբեջանական կամ արցախա-ադրբեջանական սահմանում հրադադարի ռեժիմի խախտումներ լինելու են, քանի դեռ կնքված չէ խաղաղության պայմանագիրը, այսինքն՝ քանի դեռ հարցը չի ստացել վերջնական լուծում միջազգային ինստիտուտների ու պետությունների կողմից: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը: Ըստ նրա՝ բացի հրադադարի խախտումներից կարող են լինել լայնածավալ ռազմական գործողություններ և պատերազմ, իսկ դրանք այս տարածաշրջանում այնքանով են վտանգավոր, որ դրանց կարող է մասնակից լինել Հայաստանը, որպեսզի օգնի Ադրբեջանի ագրեսիան կանխելու: «Չի բացառվում, որ Ադրբեջանի ղեկավարությունն այնքան կարճատև լինի, որ ագրեսիա իրականացնի Հայաստանի նկատմամբ: Այդ դեպքում, համաձայն ՀԱՊԿ-ի պայմանագրի, այդ կոնֆլիկտին ներգրավվելու է Ռուսաստանը, իսկ մյուս կողմից ՆԱՏՕ անդամ Թուրքիան:

Այսինքն՝ նրանք, ովքեր գնահատում են, որ կարող են լինել լայնածավալ ռազմական գործողություն, այն չի լինի, իսկ եթե լինի, ապա ուժային կենտրոնների թղտվության պայմաններում»,-բացատրեց նա:

Նահապետյանն ընդգծեց, որ ապրիլին տեղի ունեցածն էլ պատերազմ չէր, այլ լայնածավալ գործողություն էր: 

Ինչ վերաբերում է մեր բանակի մարտունակությանը, ապա ռազմական փորձագետն արձանագրեց, որ Հայաստանի զինված ուժերը իր առջև դրված մարտական խնդիրը կատարում է: «Եթե մեր սահմանը պաշտպանված է, հակառակորդը չի հարձակվում, քանի որ վստահ է, որ հետ կշպրտվի դեպի իր երկրի խորքեր: Իսկ արցախա-ադրբեջանական սահմանում, կարծում եմ, հրադադարի ռեժիմի խախտումները, թվաքանակը, զենքերի օգտագործման տեսականին և հրետակոծության թվաքանակը տարբեր է լինում, բայց միևնույն է, դա հրադադարի ռեժիմ է, ու դա լինելու է, քանի դեռ հարցը միջազգային ասպարեզում լուծում չի ստացել: Ափսոս, մենք կորուստներ ենք ունենում, և սա Արցախի հարցի պահպանման քաղաքական գինն է: 

Մեծ հաշվով Արցախի հարցը ռազմական առումով մեզ համար լուծված է. Արցախի ուժերը կատարել են ու կատարում են իրենց առջև դրված խնդիրը, քաղաքականն է, որ չի լուծվել, իսկ դա աշխարահաքաղաքական խնդիր է»,-նշեց նա:

Հայկ Նահապետյանն ընդգծեց, որ պետք է արձանագրել, որ ԱՄՆ-նբ այս տարածաշրջանում զգալի ազդեցություն է ցանկանում ունենալ: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ