25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Տարածք Բարձրագույն դատական խորհրդին

Կառավարությունը Բարձրագույն դատական խորհրդին և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին գործունեությունն ապահովելու նպատակով տարածքներ տրամադրեց: Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի մարտի 22-ի նիստում:

Մասնավորապես, նախատեսվում է Պետական գույքի կառավարման վարչությանն ամրակցված՝ Երևան քաղաքի Կորյունի 15-17-19 հասցեում գտնվող 3-րդ և 4-րդ մասնաշենքերի 4881.7 քառ.մետր ընդհանուր մակերեսով տարածքը հետ վերցնել և ամրացնել ՀՀ դատական դեպարտամենտին՝ Բարձրագույն դատական խորհուրդը տեղակայելու նպատակով:

Միաժամանակ, նախատեսվում է Պետական գույքի կառավարման վարչությանն ամրակցված՝ Կորյունի 15-17-19 հասցեում գտնվող 3-րդ մասնաշենքից 1112.1 քառ. մետր մակերեսով տարածքը հետ վերցնել և ամրացնել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմին, քանի որ վերջինս աշխատանքային տարածք չունի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ