25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նիկոսիայում նշվեց Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձը

Սեպտեմբերի 13-ին մեկնարկեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Եվրոպական Միությունում նախագահող Կիպրոսի Հանրապետություն:

Նիկոսիայում, ժամանումից անմիջապես հետո, Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմիտրիս Խրիստոֆիասը:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Կիպրոսի ղեկավարն ասաց, որ իր մոտ թարմ են եղբայրական Հայաստան այցելության հիշողությունները, որտեղ արժանացել է ամենաջերմ ընդունելության, եւ ուրախ է, որ հնարավորություն է ունեցել 2011 թ. պետական, ապա եւ աշխատանքային այցելություններով ընդունել Կիպրոսում ՀՀ Նախագահին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նախարար Նալբանդյանը Կիպրոսի նախագահին փոխանցեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները եւ նշեց, որ Նախագահ Սարգսյանն առանձնահատուկ ջերմությամբ է հիշում 2011 թ. Կիպրոս կատարած իր այցելությունները:

Կիպրոսի Նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակությամբ նշեցին, որ վերջին տարիներն առանձնացան Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ շփումների ինտենսիվությամբ, եւ որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի վրա են բարձրացվել եւ առկա է երկուստեք պատրաստակամություն դրանք առավել ամրապնդելու եւ խորացնելու համար: Զրուցակիցները համակարծիք էին, որ հայ-կիպրական հարաբերությունները կարելի է օրինակելի որակել իրենց փոխըմբռնման եւ եւ փոխվստահության բարձր մակարդակով:

Նախագահ Խրիստոֆիասը հանգամանալից ներկայացրեց կիպրական հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակը: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի Հանրապետության կառուցողական մոտեցումը եւ նախաձեռնությունները` ուղղված կիպրական հիմնախնդրի լուծմանը, եւ ափսոսում է, որ թուրքական կողմը պատշաճ կերպով չի արձագանքում այդ նախաձեռնություններին: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը կարեւորեց 2011թ. ՀՀ Նախագահի` Նիկոսիա պետական այցելության շրջանակներում ընդունված համատեղ հռչակագիրը, որտեղ ամրագված է փոխադարձ աջակցությունը կիպրական եւ արցախյան հիմնախնդիրների կարգավորման վերաբերյալ միմյանց մոտեցումներին:

Նախագահ Խրիստոֆիասը տեղեկացրեց նաեւ եվրագոտու ճգնաժամի հետեւանքները վերացնելու նպատակով իրականացվող քայլերի մասին:

ԵՄ-ում Կիպրոսի նախագահության համատեքստում հանդիպմանը անդրադարձ արվեց Հայաստան –Եվրոպական Միություն համագործակցությանը, Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններին, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացին, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտուհամաձայնագրի բանակցություններին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Կիպրոսի ղեկավարին ներկայացրեց հունգարա-ադրբեջանական գործարքի արդյունքում ադրբեջանցի մարդասպանի ազատարձակումից հետո ստեղծված իրավիճակը` այդ առումով բարձր գնահատելով միջազգային հանրության միահամուռ եւ միանշանակ արձագանքը:

Կիպրոսի նախագահը խնդրեց իր ողջույնները, ինչպես նաեւ Հայաստանի անկախության 21-ամյակի կապակցությամբ շնորհավորանքները փոխանցել եղբայրական Հայաստանի Նախագահին եւ ժողովրդին:

Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը Նիկոսիայի Hilton Park հյուրանոցում մասնակցեց ՀՀ անկախության 21-ամյակի եւ Հայաստանի ու Կիպրոսի միջեւ դիվանագիտական հարաբերություններիհաստատման 20-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած ընդունելությանը, որին ներկա էին ԿիպրոսիՆախագահ Դեմիտրիս Խրիստոֆիասը, խորհրդարանի ղեկավար Յիանակիս Օմիրուն, ԱԳ նախարար ԷրատոԿոզակու-Մարկուլիսը, Կիպրոսի կառավարության եւ խորհրդարանի անդամներ, Նիկոսիայում հավատարմագրված դեսպաններ, կիպրահայ համայնքի ներկայացուցիչներ:

Ողջունելով Հայաստանի Ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելության մասնակիցներին՝նախարար Նալբանդյանն ասաց.

«Նշելով Հայաստանի անկախության 21-ամյակը, ես հատկապես ուրախ եմ ընդգծել, որ այս տարիմենք նշում ենք նաեւ Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ դիվանագիտական հարաբերությանների հաստատման20-րդ տարեդարձը:

Հայ-կիպրական միջպետական հարաբերություններն ունեն հատուկ բովանդակություն եւ որակ մերերկրների միջեւ սերտ պատմական կապերի ու ամուր բարեկամության շնորհիվ. այս տարի մենք նշում ենքնաեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը:

Մենք ունենք ավելի քան քսան ստորագրված համաձայնագրեր ներդրումների, կրթության, մշակույթի,առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, քաղաքացիական ավիացիայի եւպաշտպանության ոլորտներում, որն ամուր հիմք է հանդիսանում տարբեր համատեղ ծրագրերիիրականացման համար: Երկու խորհրդարանների միջեւ կա արդյունավետ համագործակցություն՝ շնորհիվհայ-կիպրական խորհրդարանական հանձնաժողովի:

Անցյալ քսան տարիների ընթացքում իրագործվածը մեր համատեղ նվաճումն է: Այսօր մենք ունենքամուր կամք նոր հորիզոններ բացելու մեր երկկողմ բարեկամական գործակցության համար:

Հայկական պետականության վերականգնումը հայ ժողովրդի դարավոր երազանքն էր, մեր ժողովուրդըանցել է բազմաթիվ փորձությունների միջով այդ նպատակին

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ