25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Աստված մեզ սատանայից պաշտպանվելու հզոր զենք է տվել

Մեղքը հենակետ է տալիս սատանային` պղծելով մեր մարմինը և ճանապարհ տալով ապստամբության նենգ ու գաղտնի գործողություններին, որ բաց հենակետեր են չարի հետ հանդիպման : 

Մեղքերը` ամենօրյա մեղքերը, կարեկցանքի պակասը, սրտի կարծրությունը, չներելը, հպարտությունը, թշնամանքը, զրպարտանքն ու չարախոսությունը, նախապաշարումը, ամբարտավանությունը և այլն, էլ չասած գողության, ստախոսության, խաբեության, շնության, սպանության և նման բաների մասին: Իր խորամանկ նենգության մեջ, ինչպես ես ասացի, սատանան օրենսգետ է և, որտեղ նա գտնի ոտք դնելու մի տեղ, նա կասի.

«Ահա, սրանք են իմ նախասիրված մեղքերը և հիմա ես օրինական իրավունք ունեմ բնակվել այս տարածքներում, որովհետև դրանք ինձ են պատկանում»:

Օրինակ` երբ ընտանիքի ներսում ներման պակասություն կա, սիրո և աղոթքի պակաս, դրանք կարող են լինել բացված անցումներ չար ոգիների համար, որ ավերումներ անեն և բաժանումներ պատճառեն հարաբերություններում: Շատ երկպառակություններ ընտանիքներում տեղի են ունենում, որովհետև մենք սատանային ոտք դնելու տեղ ենք տալիս մեր տներում: Առանց աղոթքների, մեր տները և մեր ընտանիքները կարող են հեշտությամբ զավթված լինել, բայց նաև` մեր մարմինները: Ես այնքան շատ եմ լսել մարդկանց` պարծենալիս, որ իրենց մարմինը իրենց սեփականությունն է, և նրանք կարող են դրա միջոցով անել ինչ էլ որ կամենան: Բայց մենք մոռանում ենք, որ մենք պարզապես մարմին չենք, այլ հոգի և նաև ոգի: Մեր մարմինը իրականում Սուրբ Հոգու սրբարանն է և Նրա կացարանը։
Աստված տվել է մեզ հզոր զենք, որ պաշտպանի մեզ սատանայից, և այդ զենքն աղոթքն է՚…՚:

ՃՇՄԱՐԻՏ ԿՅԱՆՔ ԱՍՏԾՈ ՄԵՋ գրքից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ