19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Երբ ես բալիկ ունեցա, ինչո՞ւ իմ ցեղից ոչ ոք չկար». դերասանուհու անձնական ողբերգությունը. Ժողովուրդ

Վերջերս անանուն նամակ էր տարած­վել, որտեղ հեղինակը պնդում էր, որ դե­րասանուհի Նաիրա Մովսիսյանը ներ­կա չի եղել իր հոր հոգեհանգստին, փոխարենը հաջորդ օրը՝ մարտի 16-ին, մեծ շուքով նշել է իր ծննդյան օրը: Նաիրան, պատասխանելով նամակին, նշել է, որ տեղյակ չի եղել հոր մահվան մա­սին, եւ չի հիշում, թե հորը վերջին ան­գամ երբ է տեսել. «Վերջերս ասացին, որ վատառողջ է, երեսուն տարվա մեջ չունե­նալով ոչ մի շփում նրա հետ՝ ես գնացի եւ տեսա նրան ծերանոցում»,-տեղեկաց­րել էր դերասանուհին: Դրանից հետո արդեն Նաիրան տարածեց հայտարարու­թյուն, որտեղ գրել էր, որ քույրը սոլառնացել է սպանել իրեն. «Ես զանգահարե­ցի, որպեսզի հարցնեմ, թե ինչու տեղյակ չեն պահել հորս մահվան լուրի մա­սին. ինձ պարզապես սպառնացին՝ ասելով, որ կսպանեն: Ինչ է՝ ես ասել եմ, որ նա եղել է ծերանոցում»: Թեմա­յի շուրջ օրաթերթը զրու­ցել է Նաիրա Մովսիսյանի հետ:

-Նաիրա, Դուք, փաստորեն, Ձեր հոր հետ շփում չե՞ք ունեցել:

-Ես իմ հայրիկին ճանաչում էի, մինչեւ հինգ տարեկանն ապրել եմ նրա հետ, բայց հետո շփում չի եղել մեր մեջ:

-Ինչո՞ւ: 

-Դա իր անձնական որոշումն էր, մայրս չի արգելել մեզ շփվել, ես էլ իմ հերթին միշտ ձգտել եմ շփվել:

-Այս աղմուկն, ըստ Զեզ, ինչո՞ւ բարձ­րացավ:

-Ճիշտն ասած՝ չգիտեմ: Հիմա էդ նույն հարցը ես եմ տալիս ազգիս: Երբ ես լավ էի, բալիկ ունեցա, մեր ցեղում լի­քը մարդ մահացավ ինչո՞ւ իմ ցեղից ոչ ոք ներկա չէր:

-Ձեր հայրը չի՞ արձագանքել Ձեր՝ երեխա ունենալուն : 

-Բացարձակ:

-Ձեր խորթ քույրը ինչո՞ւ որոշեց սպառ­նալ: Միայն այն բանի համար, որ տեղե­կացրել էիք, որ Ձեր հայրը ծերանոցում է:

-Այո’, ինձ սպառնացին, որ կխեղդեն, կմորթեն, կսպանեն, կլացացնեն, որ ասել եմ՝ հորս տարել են ծերանոց, այ­նինչ՝ դա, նրանց խոսքով, խնամքի կենտ­րոն է: Բայց ես նորից բարձրաձայնում եմ տվյալ խնամքի կենտրոնը նույն ծե­րանոցն է: Ամեն դեպքում, այդ հայտա­րարությունը տարածողները իրենք փոսն ընկան, ոչ թե ես:

-Դուք, այնուամենայնիվ այցելել եք այնտեղ:

֊Այո, երբ քույրս զանգահարեց, ասաց, որ պապան մահամերձ է, ես, մոռանա­լով որ այդ մարդու հետ շփում չեմ ունե­ցել, գնացի, հասա այնտեղ: Նույնիսկ աշխատողները հարցրին, թե ինչու են նրան բերել ծերանոց եւ ասացին՝ ուզու՞մ եմ չասենք, որ այցելել եք, ասացի՝ ոչ, ասեք ի՞նչ կա այդտեղ չասելու:

-Դուք ծա՞նր եք տարել այս բոլոր խո­սակցությունները:

-Ես սթրես ապրեցի, որ տեղյակ չեն պա­հել հորս մահվան մասին: Վերջիվերջո, նա իմ արյունն է, ներկա կգտնվեի թաղմա­նը, թե ոչ, չգիտեմ, բայց ես միշտ ասել եմ, որ իմ պատկերացրած պապայի հետ միասին եմ եղել մտքումս: Տեսակով էլ պապայի աղջիկն եմ:

-Ձեր խորթ քույր-եղբայրներից որեւէ մեկի հետ կապ չունեք, որքանով հասկացա: 

-Ոչ, մի եղբայրս ու քույրս ուրիշ կնոջից են, երկու եղբայրներս՝ ուրիշ: Առաջիններին մայրս է պահել շատ տարիներ, բայց իրենք մինչեւ այսօր չեն ընդունում դա: Ես էլ եմ իրենց հետ ապրել, հիշում եմ: Հետագայում որքան փորձել ենք շփվել, մի բան խանգարել է: Տան հարց է բացվել, հայավարի թեմաներ եւ այլն:

-Այն տունը, որտեղ հիմա ապրում եք, ու՞մն է:

-Իմն է ու մայրիկինս:

֊Ձեր խոսքը՝ Ձեր խորթ քույր-եղբայրներին:

-Թող աստված օրհնի իրենց ընտանիքը, թող այնքան երջանիկ լինեն, որ ժամանակ չունենան եւ չփորփրեն ինչն իրենց է վատ, ոչ թե ինձ: Այս աղմուկն ինձ համար փիար եղավ մենեջերս ասում է՝ համացանցում վատ մեկնաբանություններ գրողները քո ցեղից են, լավ մեկնաբանություններ գրողները՝ անծանոթներ: Ոմանք գրել են, որ արժանի չեմ Մովսիսյանների ցեղին, բայց ասեմ, մեր ցեղում շատերն ունեին շնորհք, բայց ես միակն եմ եղել, ով հաղթահարել է «ադաթական պատն» ու ընդունվել թատերական ինստիտուտ: Ասեմ նաեւ, եթե իմանայի հորս մահվան մասին ու չգնայի, ոչնչով չէի տարբերվի իմ ցեղից, որովհետեւ իմ հարազատ հորաքույրս իմանալով, որ իր մայրը մահացել է, տարիներ առաջ չի գնացել թաղմանը:

-Եվ վերջում կարելի՞ է ասել, որ Ձեր անունն անտեղի շահարկվեց:

-Իհարկե, թող մյուս երեխաներից էլ խոսեն, ինչո՞ւ են միայն ինձնից խոսում: Երեւի իրենց թվում էր, որ լրագրողներով գնալու եմ հորս թաղմանն, ու իրենք փիար անեին, թե ինչ ընտիր թաղում են կազմակերպել: Այս թեման փակում եմ: Ես շատ երջանիկ եւ ուրախ եմ այն ամենով, ինչ ստեղծել եմ առանց այդ ցեղի ներկայացուցիչներից որեւէ մեկի մասնակցության:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ