25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանը Թուրքմենստանի և Իրանի հետ քննարկում է գազի այլընտրանքային ներկրման հնարավորությունները

«Հայաստանը Թուրքմենստանի և Իրանի հետ քննարկում է գազի այլընտրանքային ներկրման հնարավորությունները, բայց դեռևս մրցունակ առաջարկ չի ստացել»,-այս հայտարարությունն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում արեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Դիտարկմանը, որ տեսակետ կա, թե խնդիրը քաղաքական հարթության մեջ է, քանի որ ՌԴ-ին ՀՀ-ն չի կարող հակադրվել, նախարարը պատասխանեց. «Վստահաբար կարող եմ ասել, որ որևէ քաղաքական գործոն տվյալ դեպքում չկա»: Ինչ վերաբերում է հարցին, որ ՀՀ-ում Իրանի դեսպանները մեկ անգամ չեն ասել, որ պատարաստ են ՀՀ-ին ավելի մատչելի գնով գազ վաճառել, ավելին՝ խոսվում էր նույնիսկ 100 դոլարի մասին, Աշոտ Մանուկյան ասաց.

«Իրանի Իսլամական Հանրապետությունից մրցունակ առաջարկ չունենք: Մրցունակ առաջարկ ասելով՝ նկատի ունեմ, որ այն պետք է լինի ավելի էժան, քան մենք այսօր ստանում եք: Մենք 100 դոլար առաջարկ չենք ստացել»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ