25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հարկավոր է Ալիևի հայտարարություններին լուրջ վերաբերվել»

ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Բակո Սահակյանի այցին ԱՄՆ։ Իսագուլյանը նշեց՝ այդպիսի այցեր բազմաթիվ են եղել, այդ թվում թե՛ Արկադի Ղուկասյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ:
Ըստ բանախոսի՝ պետք չէ նախապատվություն տալ և ասել, որ պատմական էր այս այցը։
«Այս այցերը կարևոր են, բայց վճռական, կարևորագույն նշանակություն չունեն»,-ասաց նա:
Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ սահմանին ցանկացած գործողություն կանխելու համար հիմնական գործոնը պետք է լինեն մեր զինված ուժերը, ՀՀ-ում, Արցախում կայունությունը, սոցիալ-տնտեսական վիճակը:
Ըատ բանախոսի՝ հարկավոր է Ալիևի հայտարարություններին լուրջ վերաբերվել: «Եթե նա հասկանա, որ կարող է կորցնել իշխանությունը, պատրաստ է գնալ ցանկացած ավանտյուրայի, և պետք է կանխել դա, թույլ չտալ»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ