20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բայց դրա քննարկում եղե՞լ է, որ ասեմ՝ պատրաստ եմ, թե չէ. վարչապետը՝ փոխվարչապետի պաշտոնից

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը Լիբանանում գործատուների հետ հանդիպման ժամանակ խոսում էր ՀՀ-ում ներդրումներից, սակայն Հայաստանում գործարարների շահերը պաշտպանող կազմակերպությունների ներկայացուցիչները հարցազրույցներ են տալիս ու հայտարարում, որ փոքր ու միջին ձեռնարկությունները շնչահեղձ են լինում, մահանում են: Մարուքյանը նշեց, որ նույնիսկ դեպք կա միջազգային դատարանում՝ ՀՀ-ում ներդրողին «գցելու» համար:

Մյուս կողմից էլ, ըստ Մարուքյանի, շատ բիզնեսմենների վրա ազդում է քաղաքական անկայունության հարցը, այսինքն՝ այն, որ պարզ չէ, թե ով է շուտով լինելու երկրում վարչապետ, ինչը, ըստ Մարուքյանի, նաև Կարեն Կարապետյանի հարցազրույցներում է արծարծվել:

Վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ իր ասածի մեջ հակասություն չկա, չեն ասում, որ բոլոր խնդիրները լուծել են: «Սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՓՄՁ-ն աճել է, մենք հստակ գիտենք՝ ինչն ենք փոխել, ինչ խնդիրներ կան:

Ինչ վերաբերում է կայունությանը, մեր խնդիրն է այնպիսի համակարգ ստեղծել, որ անձից կախված բիզնեսի անդրադարձները, վստահությունը չպակասեն»,-ասաց նա:

Մարուքյանն արձագանքեց, որ եթե գործարար միջավայրի սպասումների վրա վարչապետի նշանակման անորոշությունն է ազդում, ապա հիմա, կարծես թե, այդ խնդիրն այլևս չկա, ապա այս ենթատեքստում հարցրեց՝ ինչ կարծիքի է հիմա այդ մասին, երբ ակնհայտ է, որ նա առաջին փոխվարչապետ է աշխատելու:

«Իմ պատասխանը կրկնեմ. ես ընդունում եմ, որ բիզնեսմեններ կան, որ դրա վրա արձագանքում են»,-նշեց Կ. Կարապետյանը: Իսկ փոխվարչապետի հարցի վերաբերյալ նա ասաց.  «Բայց դրա քննարկում եղե՞լ է, որ ասեմ՝ պատրաստ եմ, թե չէ»: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ