18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երեւանում պատրաստվել է աշխարհի ամենաերկար գաթան

Այսօր՝ մարտի 21-ին տեղի ունեցավ աշխարհի ամենաերկար գաթայի համտես-հյուրասիրությունը: 4000 սմ երկարություն և 40 սմ լայնություն ունեցող աշխարհի ամենաերկար գաթան ներկայացված էր Տերյան 91 հասցեում՝ «Պանդոկ Երևանի» Տերյան մասնաճյուղի դիմացի հատվածի ողջ երկայնքով: Այն կշռում էր 240կգ, որը համարժեք է 300 սովորական գաթայի քաշին:

 Աշխարհի ամենաերկար գաթան պատրաստվել է «Պանդոկ Երևան»-ի կողմից:

 

Այս իրադարձությունն իր շուրջն էր համախմբել շուրջ 300 երևանցիների, քաղաքի հյուրերի և զբոսաշրջիների, ովքեր մեծ ոգևորությամբ համտեսեցին և գնահատեցին յուրահատուկ բաղադրատոմսով պատրաստված աշխարհի ամենաերկար գաթան:

 

«Մեր գործունեության առաջին իսկ օրվանից նպատակ ենք ունեցել պահպանել ու զարգացնել հայկական ազգային խոհանոցը, խոհարարական մշակույթը և վարպետության ավանդույթները: Այս նախաձեռնությամբ ցանկացել ենք երևանցիների, քաղաքի հյուրերի և զբոսաշրջիկների համար ստեղծել յուրօրինակ միջոցառում և ճանաչելի դարձնել հայկական խոհանոցի ամենատարածված ու ծիսական աղանդերը՝ գաթան: Եթե նկատեցիք, գաթան պատրաստաված էր յուրահատուկ բաղադրատոմսով. մեր սկզբունքներից է ավանդականը միշտ մատուցել նորովի»,-ներկայացնելով նախաձեռնության նպատակները՝ ասաց «Երեմյան Փրոջեքթս»-ի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի ղեկավար Անահիտ Գևորգյանը:

Անահիտ Գևորգյանը նշեց նաև, որ հայկական ազգային խոհանոցի ոչ նյութական մշակութային ժառանգությունից ընտրել են գաթան, քանի որ ըստ ավանդույթի այն պատրաստվել է տոնական առիթներով և հյուրասիրության նպատակով, իսկ օրը տոնական է, քանի որ  «Պանդոկ Երևանի» Տերյան մասնաճյուղը նշում է իր 4-ամյակը:  

 

Խոսելով գաթայի պատրաստման գործընթացի մասին՝ «Երեմյան Փրոջեքթս»-ի շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանը նշեց, որ նախապատրաստական աշխատանքները տևել են մեկ շաբաթ, իսկ գաթան թխվել է 2 օրում: Այն պատրաստելու համար պահանջվել է 55կգ ալյուր, 20կգ շաքարավազ, 75կգ կարագ, 25կգ նուշ, 300 ձու և 30կգ հայկական չիր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ