19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ամենամրցունակը ռուսական գազն է. Շարմազանով

«Ելք» խմբակցության հարցապնդման պատասխանը քննարկելիս «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նկատեց, թե գաղտնիք չէ, որ երկրի տնտեսական հիմնասյուններից մեկը էներգետիկ անկախ և կայուն մթնոլորտ ունենալն է: Նա ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանից հետաքրքրվեց, թե հաշվի առնելով տարածաշրջանի առաձնահատկությունը՝ ՀՀ-ն Իրանի հետ ինչ նոր գազաֆիկացման ծրագրեր ունի:

Նախարարը պատասխանեց, թե այսօր գործող տեխոնոլոգիաները և առկա հզորությունները թույլ են տալիս գազը «տարանցել» ամենևին էլ ոչ ֆիզիկապես: «Այսինքն՝ Իրանից կոնկրետ Վրաստան գազ տարանցելու համար մեզ բացարձակապես անհրաժեշտ չէ ՀՀ տարածքով կառուցել խողովակաշար: Արդեն բազմաթիվ երկրներում օգտագործվում է «Սվոբ» ծրագիրը: Մենք կարողանում ենք տեսականորեն Իրանի և ՀՀ-ին սահմանին ստանալ գազ, ՌԴ և Վրաստանի սահմանին փոխանցել այլ գազ: Այսինքն՝ այստեղ որևէ անհրաժեշտություն չկա լրացուցիչ արդյունաբերական կամ տարանցիկ հզորություններ կառուցելու համար»,-ասաց նա: Ըստ Մանուկյանի՝ այստեղ հիմնական մեխը կայանում է բնական գազի գնի մեջ, որքանով է մրցակցային գինը և մրցակցային պայմանները:

Ըստ նրա՝ առաջարկվող գները նաև Թուրքմենստանից մրցունակ չեն այսօր իրենց կողմից ստացվող գազի գնի հետ: ԱԺ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձանագրեց, թե այսինքն՝ ՌԴ-ի կողմից ստացվող գազի գինն ամենամրցունակն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ