28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Բացվել է երիտասարդ ստեղծագործողների հանրապետական ցուցահանդեսը

DSC_6822

Մարտի 21-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ երիտասարդ ստեղծագործողների հանրապետական ցուցահանդեսի բացման արարողությունը։ Ներկայացված են մինչև 35 տարեկան 50 հեղինակների շուրջ 75 աշխատանքներ՝ գեղանկար, քանդակ։

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ ցուցադրված են ինչպես միության անդամ ստեղծագործողներ, այնպես էլ բուհը նոր ավարտածներ։ Ընդհանուր առմամբ մոտ 200 աշխատանքից մասնագետների կողմից ընտրվել և ցուցադրության ներկայացվել են մոտ 75-ը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նկատեց, որ հիմնադրամն ամեն տարի նկարիչների միությունում կազմակերպում է ստեղծագործող ուսանողների աշխատանքների ցուցահանդես, այս անգամ ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի նկարիչների միության հետ համատեղ և ներգրավված են ավելի բարձր տարիքային խմբի ստեղծագործողներ։ «Ցանկացած նկարչի համար շատ կարևոր է մասնակցել ցուցահանդեսների, շփվել արվեստասեր հանրության հետ, իր մտքերը, երևակայությունը, երանգները փոխանցել նաև մյուսներին։ Նման միջոցառումները օգնում են նրանց ներկայացնել իրենց էմոցիոնալ աշխարհը»,- ասաց պարոն Ավագյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կտպագրի ցուցահանդեսի պատկերագիրքը։

Գեղանկարիչ Դավիթ Դանիելյանը ներկայացել է իր մի քանի նկարներով։ Դավիթն ասում է, որ նկարներում արտահայտված են իր զգացմունքները, տրամադրությունը, այն, ինչ ինքն ապրում է նկարն արարելիս։

Երիտասարդ ստեղծագործողների հանրապետական ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 31-ը։

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ