06 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2021
KFC

Գյուղական բնակչության 72, 2% բնակարանները ջեռուցում են վառելափայտով. Փաշինյան

գազ

ԱԺ օրակարգում է «Ելք» խմբակցության հարցապնդման պատասխանը քննարկելու մասին հարցը, որն, ըստ խմբակցության, էներգետիկ համակարգի վիճակի ախտորոշում անելն է: «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, թե ՀՀ իշխանություններն անընդհատ պարծենում են, թե ՀՀ-ն ամենագազաֆիկացված երկիրն է: «Բայց իմ ձեռքի տակ է պետական այլ գերատեսչության զեկույցը՝ Առողջապահության նախարարության, ըստ որի՝ գյուղական բնակչության 72, 2% բնակարանները ջեռուցում են վառելափայտով»,-ասաց նա:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը պատասխանեց, թե գազաֆիկացումը և գազի օգտագործումը տնային տնտեսությունների կողմից գյուղական վայերում տարբեր բաներ են: «Մեր երկրի կողմից գազաֆիկացումը հասնում է 98%-ի՝ հաշվի առնելով Մեղրիի, Ագարակի գազաֆիակցումը: Օգտագործումն արդեն անձնական որոշում է, յուրաքանչյուր ոք ինքն է որոշում գազով ջեռուցել, թե այլ տարբերակով»,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ