24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բոլոր ձայնագրությունները, որի մասին Ռոբերտ Քոչարյանը խոսել է, քրեական գործում կան. Կոստանյան

Ազգային ժողովը 14, դեմ 56, 7 ձեռնպահ քվեարկությամբ մերժեց «Ելք»-ի՝ «Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության տեքստ ընդունելու նախագիծը։ «Ծառուկյան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, ՀՅԴ-ն ձեռնպահ քվեարկեց։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը շարունակեց պնդել, որ դատախազությունում չկան նյութեր, որոնք կապացուցեն Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, թե ցուցարարները ավտոմեքենայի հետևից զինվորների վրա են կրակել ու թաքնվել. «

Պետք է Քոչարյանին կանչել հարցաքննության, որ պարզաբանի՝ ինչի վրա է հիմնվել նման հայտարարություն անելուց», – ասաց Փաշինյանը:

 ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն էլ նկատեց, որ քրգործի նյութերին ծանոթանալու իրավունք ոչ ոք չունի։ «Վերջակետ փորձեմ դնել Ռոբերտ Քոչարյանի հարցաքննման հետ կապված երկխոսություններին։ Բոլոր ձայնագրությունները, որի մասին Ռոբերտ Քոչարյանը, որպես երկրի նախագահ, խոսել է, քրեական գործում կան։ Քրգործի նյութերին ծանոթանալու իրավունք՝ անկախ մարտահրավերներից ոչ դուք, պարոն Փաշինյան, ոչ ես, ոչ էլ այստեղ նստածներից որևէ մեկը չունի։ Դրանք քրեական գործի մաս են ,և քննությունը դրանցով իրականացվում է»,- ասաց Կոստանյանը։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ