19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քոչարյանը թող ասի, որովհետեւ ինքը միակ տղամարդն է. Առավոտ

Երեկ խորհրդարանում Մարտի 1-2֊ի իրադարձությունների վերաբերյալ Աժ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ «Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանն ասաց, որ իր համար հարցերի հարցը ոչ թե այն է, թե Մարտի 1-ին ով հրաման տվեց կրակելու, այլ հարցերի հարցը այն է, թե Մարտի 1-ի առավոտյան, լույսը դեռ չբացված, ո՞վ հրաման տվեց Օպերայի հրապարակ մտնելու. «Սա գերկարեւոր հարց է, ու Ռոբերտ Քոչարյանը թող այս հարցին պատասխանի, վերջապես ասի, որ էդ որոշածը ես միայնակ չեմ արել, կամ ասի, որ միայնակ եմ արել, որովհետեւ ինքը միակ տղամարդն է»:

Արամ Սարգսյանը հիշեց Աժ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի խոսքերը, որ Հոկտեմբերի 27-ը կարող է դրսի ուժերի կազմակերպածը լինել. «Ասեմ, որ կա նման վարկած: Ասեմ, որ ես, վարչապետ լինելով կամ վարչապետ լինելուց հետո, բազմաթիվ անգամներ այդ մասով հարցաքննվել եմ: Հարցաքննվել է, արդյոք, Ռոբերտ Քոչարւանը այդ մասով: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պիտի էդ մարդը տա: Վերջիվերջո, հիմա ինքը նախկին նախագահ է, այդքան ինձ էիք կանչում մեր ամբախ-զամբախ ընդդիմության արած հարցերով հարցաքննության, մի անգամ էլ էդ մարդուն կանչեք: Թե չէ այնտեղ նստած՝ իր մամուլի խոսնակի լեզվով այստեղ բաներ է հասկացնում»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ