20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչու Սերժ Սարգսյանի նյարդերը տեղի տվեցին. Հայկական Ժամանակ

Նախօրեին Սերժ Սարգսանի տված հարցազրույցը, որով վեր­ջինս փակագծեր է բացում եւ, ըստ էության, հայտա­րարում է, որ ինքն է լինելու ՀՀԿ-ի ՀՀ վարչապետի թեկնածուն, անակնկալ է եղել հանրապետականնե­րի համար:

Երեկ մասնավոր զրույցներում Սարգսյանի կուսակից­ները խոստովանում Էին, որ սպասում էին մոտավորա­պես նման մի հայտարարության, բայց ոչ այսքան շուտ: Ու հիմնական հարցը ՀՀԿականների շրջանում (եւ ոչ միայն) հետեւյալն էր ինչո՞ւ Սերժ Սարգսյանը շտապեց եւ մինչեւ վերջ չպահեց ինտրիգը. ՀՀԿ-ի պլա­նը հետեւյալն էր ապրիլի 16-ին վարչապետի թեկնածու են առաջադրելու, 17-ին ընտրելու են նրան: Բանն այն է, որ 2018 թվականի ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը լքելու է նախագահի պոստը եւ մինչեւ ապրիլի 17-ը որեւէ պաշտոն չի ունենալու: Միեւնույն ժամանակ ապրիլի 9-ին հրաժարական է տալու գործող կառավարությունը: Այսինքն, մի ամբողջ շաբաթ Հայաստանի Հանրապե­տությունում գործադիր իշխանություն չի լինելու:

Այդ օրերին փողոցային պայքար սկսելու պլաններ ունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելու նպա­տակով, եթե հանկարծ ժողովուրդն իսկապես դուրս գա փողոց եւ պատրաստակամություն ցուցաբերի իր ձեռքը վերցնել իշխանությունը, ՀՀ-ում լրիվ այլ իրավի­ճակ կստեղծվի, իշխանափոխության նոր հնարավո­րություն: Թերեւս հենց այս հեռանկարից էլ Սերժ Սարգսյանի նյարդերը տեղի են տվել եւ նա շտապել է ասել այն, ինչ ասաց նախօրեին:

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ