19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մարտ ամսվա համար եղանակը չտեսնված ռեկորդ կսահմանի. Հայկական Ժամանակ

Երեկ մարտի 20-ին, Կապանում դիտվել է +28 աստիճան: Դա նույն օրը հանրապետությունում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է Հայաս­տան ներթափանցող տաք օդային հոսանքների պատճառով մարտի 18-ից սկսած օդի ջերմաստիճանը բարձրացել է:

«Սյունիքի հովտային գոտում այսօր գրանցվել է +24 … +28 աստիճան, Տավուշում եւ Արարատյան դաշտում +22… +23, լեռնային շրջաններում Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնա­յին շրջաններում, այսինքն նույնիսկ բարձրադիր մարզերում, որոնք ծովի մակերեւույթից 1800-2000 մ բարձրության վրա են, ցերեկային ժամերին դիտվել է +15… +16 աստիճան: Նշված ջերմաստիճանները շեղված են, կա­մայական նորմայից բարձր են 8-10 աստիճանով»,- ասաց ՀՀ ՍԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանությւսն կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Բարձր ջերմաստիճանն առաջիկա օրերին ոչ միայն չի նահանջելու, այլեւ ընդհակառակը: Ամսի 24-ին սպասվում է եւս մեկ տաք օդային ա[իք, ին­չի արդյունքում ջերմաստիճանը կբարձրանա լրացուցիչ 5-6 աստիճանով: Դա, սակայն, չի արտահայտվի արեւային եղանակով: «Կդիտվի փոփոխական ամպամածություն, բայց շատ տաք կլինի:

Սյունիքի հովտային գոտում այդ օրը ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի մինչեւ +33 աստիճանի, Տա­վուշում մինչեւ +30 աստիճանի, Արարատյան դաշտում մինչեւ +27 … +28 աստիճանի, նույնը’ նաեւ Երեւանում: Այդ օրը օդի ջերմաստիճանը կլիմայա­կան նորմայից բարձր կլինի արդեն մոտ 12-15 աստիճանով»,- շարունակեց Գագիկ Սուրենյանը:

Ինչ վերաբերում է տեղումներին, այսօր մարտի 21-ին, ցերեկը հանրապե­տությունում սպասվում է կարճատեւ ամպրոպային բնույթի անձրեւ 15-20 րո­պե տեւողությամբ: Դրանից հետո դարձյալ կարճատել անձրեւներ կլինեն մարտի 24-ի երեկոյան եւ 25-ի գիշերը: Այսօր աոանձին շրջաններում սպաս­վում է նաեւ քամու ուժգնացում’ 15-20 մ/վ արագությամբ, մարտի 23-ին, դարձ­յալ աոանձին շրջաններում, քամին կուժգնանա մինչեւ 20-25 մ/վ արագու­թյամբ, որը կպահպանվի մինչեւ ամսի 24-ը:

Օդերևութաբանության կենտրոնի պետը նշեց, որ եթե կանխատեսում­ներն արդարանան, եւ մարտի 24-ին օդի ջերմաստիճանը հասնի +33-ի, ապա դա կլինի Հայաստանում մարտին երբեւիցե դիտված ամենաբարձր ջերմաստիճանը: «Վերջին անգամ Սյունիքի հովիտներում եղել է +30 աստի­ճան 2004 թվականին մարտի 5-ին: Դրանիցի հետո այլեւս չենք ունեցել այդ­պիսի ջերմաստիճան: Եթե +33 աստիճանը գրանցվի, ապա դա կհամար­վի մեր հանրապետությունում մարտին երբեւիցե դիտված ամենատաք ջեր­մաստիճանը»,- տեղեկացրեց Գագիկ Սուրենյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ