18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայոց բանակը արդարացրել է մեր ժողովրդի պաշտպանի իր կոչումը թե’ մարտի դաշտում, թե’ այս լարված խաղաղության պայմաններում

Սրտանց և ջերմորեն շնորհավորում են Հայոց բանակի մարտիկներին, սպաներին, ողջ հրամանատարական կազմին,  Գլխավոր գերագույն հրամանատարի` Սերժ Սարգսյանի և պաշտպանության նախարար` Սեյրան Օհանյանի գլխավորությամբ` մեր բանակի ստեղծման 22-րդ տարեդարձի կապակցությամբ:

      Հայոց բանակը մեր գլխավոր հույսն ու ապավենն է եղել պատմական և տարածաշրջանային բարդ իրադրության պայմաններում և իր ստեղծումից ի վեր գերազանցորեն արդարացրել է մեր ժողովրդի պաշտպանի իր կոչումը թե’ մարտի դաշտում, թե’ այս լարված խաղաղության պայմաններում:

       Մենք այսօր կարողանում ենք խաղաղ ապրել և աշխատել միայն ձեր հերոսության վրա բազմիցս ապացուցված վստահության շնորհիվ, գիտենք, որ բանակը մեր ամենահուսալի և ամուր կառույցն է` կոչված մեր հայրենիքի և պետության հավերժության ապահովմանը: Ամբողջ ազգի ոչ միայն հույսը այլև սերն ու հոգատարությունը պետք է այսօր ուղղված լինի Հայոց բանակին:

       Այս նշանավոր տոնի կապակցությամբ մաղթում եմ ձեզ ոգու արիություն, քաջություն, անամպ երկինք, բարի ծառայություն և նոր հաջողություններ հայրենիքի պաշտպանության սրբազան գործում` ի փառս մեր պետականության և հարազատ ժողովրդի:

  

ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ

 ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ