20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԵԼՔ-ի մեր գործընկերների ներդաշինքային ճգնաժամից ԵԼՔ կա. Կարեն Ավագյան

Ճոխ բառապաշար ունենալը գովելի է, բայց պետք է կարենալ գիտակցել բառի արժեքն ու բառերը տեղին օգտագործել։ Մարդիկ պետությունն անվանում են «ստահոդ», բայց նույն պետությունում ապրում են, կուսակցություն բացում, քաղաքական պայքարի մեջ մտնում, մասնակցում ընտրությունների, պատգամավոր դառնում, բանավեճ ծավալում, ասում են այն, ինչ մտքներով անցնում է։ Հիմա այս պետության «ստահոդը» ո՞րն է։ Գուցե ձեր հայտարարություննե՞րն են ստահոդ, մտացածին, շինծու ու հորինովի։ 

Ավելին, Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցը շատ կարևոր ուղերձ էր պարունակում։ Հրաշալի է, որ մեր երկրի ամենափորձառու գործիչներից մեկը հայտարարում է, որ շատ ժամանակ է հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ամբողջ փորձը փոխանցելու գործին։ Սա այսօր չափազանց կարևոր մի խնդիր է։ Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից։

Այսօր պետությանը ստահոդ անվանող, բայց հավակնություններ ունեցողները իրենց հավակնություններին հասնելու լավ իմաստով իսկական հնարավորություն ունեն։ Կրկնում եմ՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից։

Եվ երկրի նախագահի հրավերը նաև նրանց է վերաբերում։

Սա հրաշալի ճանապարհ է, եթե մենք կարողանանք ինքներս մեզ ազատել վաճառված լինելու մասին հորինված կապանքներից ու սովորել։ Միայն սովորելով կարելի է առաջ գնալ ու հավակնություններ բավարարել։

Վերջում միայն ավելացնեմ, որ ԵԼՔ-ի մեր գործընկերների ներդաշինքային ճգնաժամից ԵԼՔ կա։

 

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ