29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Քաղաքացին իրավունք ունի իմանալ՝ Կառավարությունում ինչով են զբաղվում

download

Վերջերս իրավապաշտպանները ահազանգում են՝ փետրվարի մեկին Կառավարության նիստի ընթացքում հավանության արժանացավ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Կառավարության նիստերն անցկացնել դռնփակ, անընդունելի է ու հակաժողովրդավարական։

Henaran.am-ի հետ զրույցում   քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց՝  այո՛, անժխտելի է, որ  Կառավարությունում քննարկվող հարցերի առանցքում կարող են լինել նաև այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են երկրի անվտանգությանը և հետևաբար՝  հրապարակման ենթակա չեն, բայց մնացած դեպքերում   Կառավարության նիստերը պիտի լինեն բաց և հրապարակային։

«Կառավարությունը պիտի  հաշվետու  լինի հասարակության առաջ», – ասաց Ռուբեն Մեհրաբյանը։
Ըստ քաղաքագետի՝ եթե Կառավարության նիստերը փակ  ռեժիմով անցկացվեն, ապա դա խաբեյության, հակապետական ու հակահասարակական որոշումներ ընդունելու համար ֆոն ստեղծելու առիթ  կլինի։

«Եթե Կառավարության նիստերը փակ անցկացվեն, ապա դա վարակի նման կտարածվի նաև պետական մնացած կառույցներում։ Կստացվի այնպես, որ  ամեն «միջին տրամաչափի» չինովնիկ կուզենա  մամուլից դիստանցիա պահել,  բայց նրանք չպետք է մոռանան, որ մենք իրենց վարձել ենք, որ աշխատենք․ քաղաքացին իրավունք ունի իմանալ՝ ինչով են զբաղվում այնտեղ», -ասաց Ռուբեն Մեհրաբյանը։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ