20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կան մարդիկ, որոնց հետ ես չեմ կանգնի մի հարթակի վրա. Մարուքյան

«Ելք» դաշինքի անդամ երեք ուժերն էլ գտնում են, որ անթույլատրելի է, որ Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետում ղեկավարի, բայց թե ինչպես պայքարել, դրա վերաբերյալ կոնսենսուս չկա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելքի» անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

«Դաշինքը շարունակելու է գործել իր հուշագրի շրջանակներում այնպես, ինչպես գործել է մինչ օրս: Բայց կոնկրետ այս հարցի վերաբերյալ, քանի որ կան տարբեր մոտեցումներ, մեկս մյուսին չենք կաշկանդում, որ, եթե կա առանձին իրականացնելու ծրագիր, դա իրականացվի և, բնականաբար, չխանգարենք մեկս մյուսին»,- ասաց Մարուքյանը:

Միաժամանակ, Մարուքյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայքարի» ճանապարհային քարտեզը մոդիֆիկացվել է, ինքը դրան ծանոթ չէ:

«Կան տակտիկական տարբերություններ, տարբեր մոտեցումներ կան: Կան մարդիկ, որոնց հետ ես չեմ կանգնի մի հարթակի վրա»,- նշեց Մարուքյանը՝ միաժամանակ ասելով, որ իրենք պարզապես մտահոգություն ունեն, որ հարթակում կարող են հայտնվել մարդիկ, ովքեր իրենց համար անցանկալի են:

Էդմոն Մարուքյանը չմանրամասնեց, թե որ ուժերին նկատի ունի: «Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ կանի, որ բռնություններ չլինեն: Եթե որևէ մեկը փորձի այդտեղ բռնություն կիրառել, բռնության քարոզ անել, կկանխվի նախաձեռնողների կողմից»,- նշեց նա: Մարուքյանը չբացառեց, որ մի փուլում կմիանան նաև ՔՊ-ին:

«Որպես խորհրդարանական ուժ՝ մենք միշտ պատկերացրել ենք, որ այնպես ինչպես առաջին օրից այստեղ աշխատել ենք, այդպես էլ պետք է շարունակենք աշխատել: Մենք պետք է դառնանք այլընտրանք, ցույց տանք, որ ունենք այլընտրանքային վարչապետի թեկնածու, կառավարութան ծրագիր, որ Հայաստանի քաղաքացին տեսնի՝ այ եթե ոչ սա, ուրեմն ինչը: Եվ ցույց տանք, թե ինչը»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորն ասաց, որ կառուցել է պետք այլընտրանքային համակարգ, որը կփոխարինի գործող համակարգին: «Եթե կառաջադրվի Սերժ Սարգսյանը, ուրեմն դեմ կքվեարկենք, կվիճարկենք մեր հարցերով, քննարկումներով, կունենանք մեր թեկնածուին՝ կընտրենք մեր թեկնածուին»,- նշեց Մարուքյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ