25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արաբական աշխարհին առաջարկվել է նոր կոալիցիա ստեղծել՝ ի հակակշիռ Թուրքիայի

Բրիտանական «Middle East Eye» պարբերականը մանրամասներ է գաղտնազերծել արաբական աշխարհի մի շարք առաջնորդների մասնակցությամբ անցկացված հակաթուրքական գաղտնի ժողովի մասին։

Ծագումով լիբանանցի, ԱՄՆ քաղաքացի Ջորջ Նադերը և որոշ արաբ լիդերներ 2015թ․ տարեվերջին հանդիպել են Կարմիր ծովում՝ մի զբոսանավում։ Հանդիպման ժամանակ Նադերն առաջարկել է «Պարսից ծոցի համագործակցության խորհրդի» և 6 արաբական պետությունների միավորմամբ նոր կառույց հիմնել։ Նադերի կարծիքով այդ նոր կառույցը կարող էր հակակշիռ ստեղծել Թուրքիայի և Իրանի դեմ և կարևոր տեղ զբաղեցնել տարածաշրջանում՝ վայելելով ԱՄՆ-ի աջակցությունը։

Աղբյուրի համաձայն՝ գաղտնի ժողովին ներկա են եղել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի օգնական Մուհամմեդ բին Սելմանը, Արաբական Միացյալ Էմիրությունների թագաժառանգ արքայազն շեյխ Մուհամմեդ բին Զայիդ էլ Նահյան, Եգիպտոսի նախագահ Աբդուլֆեթահ էս Սիսին, Բահրեյնի թագաժառանգ արքայազն Սելման բին Համեդ էլ Հալիֆեն և Հորդանանի արքա Աբդուլլահ 2-րդը։

Հավելենք, որ ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Ջորջ Նադերը, ով ԱՄՆ-ում զբաղված է ԱՄԷ-ի օգտին քարոզչությամբ, 1985թ․ մեղադրվել է մանկական պոռնոգրաֆիայի տարածման մեջ:

Աղբյուր` ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ