19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

”Արաբոյի Մանվելի համար անձամբ դիմել եմ Ռոբերտ Քոչարյանին” /վիդեո/

1990-1994 թթ. Երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի պետ, 1992-2000 թթ. պաշտպանության փոխնախարար, Մարտական խաչի 1-ին աստիճանի ասպետ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում, որ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը կալանավորված է, ասաց, որ իրենք միանում են նրան ազատ արձակելու կոչին:

Պետրոսյանը նշեց, որ  Վոլոդյա Ավետիսյանը մարտի դաշտում քաջագործություններ է արել, սակայն քաղաքացիական կյանքում ազատամարտիկները հասարակության նույն անդամներն են, և օրենքն է որոշում` ինչ է լինելու հետագայում:

Աստվածատուր Պետրոսյանը շեշտեց, որ կան մարդիկ, ովքեր փորձում են ազատամարտիկների մեջ սեպ խրել, սակայն իրենք միասնական են ու պայքարում են միմյանց համար:

”Արաբոյի Մանվելի համար ես անձամբ դիմել եմ Ռոբերտ Քոչարյանին, որ համաներում տա: Մենք բոլորս ենք համերաշխ ենք ու միասնական”:

 

Շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ