18 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2018

«Դաշնակցությունը» հարգում է Սերժ Սարգսյանի որոշումը (տեսանյութ)

«Լուրջ բանակցություններ տեղի չեն ունեցել, բայց մեզ համար զարմանալի չէ, որ նման առաջադրում կարող է լինել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե ինչ քննարկումների մասին էր խոսում նախագահ Սարգսյանը իր հարցազրույցում, երբ ասվում էր, որ եղել են ինչ-որ քննարկումներ:

Ռուստամյանը հավելեց, որ այս հարցի մասին ամիսներ չէ, դեռ տարիներ էր քննարկվում, և բնականաբար, անձնական զրույցներում էլ կուսակիցների մեջ և այլն այս հարցը քննարկվել է: «Մենք երբեք էլ չենք բացառել, որ Սերժ Սարգսյանը կարող էր առաջդրվել, բայց, ի տարբերություն ուրիշների, մենք սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մեր «այո»-ն չենք պայմանավորել դրանով»,-հավելեց նա:

Մեր մյուս հարցին, թե «Դաշնակցությունն» էլ է կարծում, որ որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, Ռուստամյանն արձագանքեց. «Անփոխարինելի մարդիկ չկան, բայց որ Սերժ Սարգսյանն ունի հսկայական փորձառություն, որևէ մեկի համար գաղտնիք չէ դա: Փորձը շատ կարևոր է»:

Բացի այդ Արմեն Ռուստամյանն ասաց, որ այն, որ Սերժ Սարգսյանը կողմ էր այս բարեփոխումներին, արդեն բավարար է, որ իրենք հարգեն Սերժ Սարգսյանի որոշումը:

Հիշեցնենք, որ երեկ նախագահը խոսել էր վարչապետ դառնալու մասին՝ ասելով. «Ես չեմ կարող հաշվի չնստել իրականության հետ և համարել, որ չունեմ պատասխանատվություն ապագայի և ժամանակի մեջ մեր երկրի սահուն ընթացքի համար։ Եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին։ Սա մի խնդիր է, որն այսօր չափազանց կարևոր է։ Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ