29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սրանից 100 տարի առաջ Էնվերն ու Թալեաթն էին, հիմա՝ դուք. Օսման Բայդեմիրը՝ Թուրքիայի իշխանություններին

nooo

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»  (HDP-ԺԴԿ) պատգամավոր Օսման Բայդեմիրը քննադատել է երկրի զինված ուժերի կողմից Աֆրինում իրականացված գործողությունները։

Ներկա գտնվելով Թուրքիայի Շանլըուրֆա քաղաքում կազմակերպված նովրուզի (Նոր տարի) տոնակատարություններին՝ նա  մասնավորապես ասել է.

«Քրդերից, ալևիներից առաջ թուրք ժողովուրդը պետք է «ոչ» ասի այդ համակարգին (Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը-խմբ)։ Ըստ Էության հենց դուք  իմ անունից պետք է ասեք Աֆրին մի մտեք, մեր քուրդ եղբայրներին մի սպանեք։  Պատմությունից պետք է դասեր քաղել։  Սրանից 100 տարի առաջ էլ Էնվեր և Թալեաթ փաշաներն էին։ Նույն սխալներով էին շարժվում ինչ ներկայիս իշխանությունները։ Մեծ կայսրությունից դարձան փոքր պետություն։ Եթե այս քաղաքականությունը շարունակվի քրդերի համար այլ ընտրություն չի մնա, քան առանձնանալը։ Ամենամեծ առարկողը պետք է լինի հենց թուրք ժողովուրդը, որպեսզի Թուրքիայի իշխանություններին հետ պահի սխալից»։  
 

Հիշեցնենք, որ Բայդեմիրը բազմիցս հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող հայտարարություններով: Նա 2014-ին եկել է Հայաստան, այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել ու հարգել ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Բայդեմիրի քաղաքապետ եղած ժամանակ է իրականացվել նաև Դիարբեքիրում գտնվող Սբ. Կիրակոս հայկական ավերված եկեղեցու վերականգնման ծրագիրը: Նախագծի ծախսերի մի զգալի մասն էլ իր վրա էր վերցրել քաղաքապետարանը:

 

Աղբյուր`   ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ