24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եգիպտոսում թեժանում են հակաամերիկյան ցույցերը /վիդեո/

Վերջին մի քանի օրվա ընթացքում Եգիպտոսի ամերիկյան դեսպանատան մոտ տեղի ունեցած անկարգությունների արդյունքում ավելի քան 200 մարդ է տուժել: Ցույցերը, որոնց դրդապատճառը Մուհամեդ մարգարեի մասին ֆիլմն է, չեն դադարում արդեն 3-րդ օրը: Ցուցարարներից շատերը գիշերն անց են կացնում ամերիկյան դեսպանատան մոտ, հաղորդում է “Вести”-ն:

Նրանք մի քանի անգամ փորձել են ներխուժել շենքի ներսը: Ոստիկանությունն ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել: Տուժել են նաեւ ոստիկանները եւ զինծառայողները, որոնց վրա ցուցարարները քարեր են նետել: Ոստիկանությանը հաջողվել է ցուցարարներին դեսպանատան դիմացի փողոցից դուրս բերել եւ տանել դեպի Կահիրեի Թահրիր հրապարակ: Հետաքրքիրն այն է, որ հրապարակում տեղադրված են սիրիական ընդդիմության ներկայացուցիչների 2 մեծ վրաններ, սակայն հակաամերիկյան ակցիային նրանք չեն մասնակցում:

Օրերս Եգիպտոսում տարածվել էր “Մուսուլման եղբայրներ” շարժման հայտարարությունը, որում եգիպտացներին կոչ էր արվում բողոքի ցույցի դուրս գալ, այդ թվում եւ Թահրիրում, կեսօրյա աղոթքից անմիջապես հետո: Շարժման ներկայացուցիչները կարծում են, որ այդ ակցիայից հետո իրենց կմիանան երկրի բոլոր հայրենասիրական ուժերը: Չնայած Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի` խաղաղ ցույցեր անցկացնելու կոչին, դրանք արդեն բավականին թեժ բնույթ են կրում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ