25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀՇ-ն գենետիկ մտավախություն ունի. “Ժառանգություն”

ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադաձավ Սաֆարովի արտահանձնումից հետո խորհրդարանի ընդունած հայտարարությանը եւ նշեց, որ “Ժառանգության” առաջարկը` ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին, անտեսվեց:

“Մենք հասկանում ենք, որ այստեղ կա ռիսկ, բայց գտնում ենք, որ  ԼՂՀ-ն կարող է իմունիտետ ձեռք բերել միայն այն դեպքում, եթե Արցախը միջազգայնորեն ճանաչվի”,-նշել է Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքով,  Ադրբեջանը ցանկացած պահի կարող է պատերազմ սանձազերծել՝ անկախ նրանից Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը, թե ոչ, իսկ Ադրբեջանն այդ քայլին չի գնում, քանի որ հայկական բանակը մարտունակ ու հզոր է:

“Ժառանգություն” խմբակցության ղեկավարի խոսքով,  տասը տարի հետո էլ այսօրվա ՀՀԿ-ականները կասեն, որ մենք բաց ենք թողել պահը, ինչպես դա արեցին որոշ ՀՀՇ-ականներ ժամանակին, իսկ թե ինչու ՀԱԿ-ն այսօր մտավախություն ունեն ԼՂՀ ճանաչման հարցում,  Ռուբեն Հակոբյանը կարծում է, որ ՀՀՇ-ն գենետիկ մտավախություն ունի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ