20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչո՞ւ պիտի ՀՀԿ-ն նոր թեկնածու ներկայացնի

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, ռազմական բժիշկ Ռուբեն Մեհրաբյանը Henaran.am-ի հետ զրույցում հորդորեց նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարողներին հիշել, որ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն ինչ-ինչ ձևերով ընտրվել է՝ դառնալով մեծամասնություն: Հետևաբար, ըստ նոր Սահմանադրության՝ հենց մեծամասնությունն է առաջադրելու վարչապետի թեկնածուն: 

«Մենք գործ ունենք այս իրողության հետ, մնացածը հռետորաբանության և լիրիկայի խնդիր է, որը վերաբերմունքի հարց է»,-նկատեց նա:

Հարցին, թե բացառում է, որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանին չառաջադրի, նա արձագանքեց. «Ես հիմքեր չեմ տեսնում դրա համար, այսինքն՝ ինչո՞ւ պիտի ՀՀԿ-ն նոր թեկնածու ներկայացնի»:

Իսկ արդյոք հնարավոր է, որ Կարեն Կարապետյանը լինի փոխվարչապետ հարցին, նա արձագանքեց. «Վարչապետը պետք է ունենա առաջին տեղակալ, որն ամբողջ այդ կաբինետի անդամների մեջ կլինի առաջինը և ուղիղ կենթարկվի վարչապետին։ Ըստ ամենայնի՝ դա կառավարման տեսակետից անհրաժեշտ պաշտոն է, գոնե հայաստանյան իրողությունների մեջ։ Բացի դրանից՝ մենք հասկանում ենք, որ ապրիլ ամսին չպետք է սպասենք իշխանափոխություն Հայաստանում։ Պետք է սպասենք, որ Հայաստանում ձևավորվել է իշխանություն, այդ իշխանությունը չի փոխվում, փոխվում են միայն ցուցանակները․ այն, ինչ կոչվում էր նախագահ, հիմա կկոչվի վարչապետ, այն, ինչ կոչվում էր վարչապետ, կկոչվի առաջին փոխվարչապետ»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ