20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երեւանի ավագանին մերժել է Վազգեն Սարգսյանի անվան փողոցը վերանվանել Վուդրո Վիլսոնի անունով

Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի ՀՀ արտաքին գործերի եւ ՀՀ արդարադատության նախարարություններ տանող հատվածը Վուդրո Վիլսոնի անվամբ վերանվանելու, ինչպես նաեւ Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի հարակից այգում Վուդրո Վիլսոնի հուշարձանը տեղադրելու մասին որոշման նախագիծը Երևանի ավագանին մերժել է:

Նախագիծը ներկայացրել է այն «Երկիր  ծիրանի» խմբակցության ղեկավար զարուհի փոստանջյանը, որից հետո ծավալվել է բուռն քննարկում:

Քննարկման ընթացքում Երեւանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամներն անընդունելի են համարել ՀՀ ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան փողոցը որեւէ մեկի անունով վերանվանելու կամ անվանափոխելու նախաձեռնությունը:

Քննարկմանը հաջորդած քվեարկությամբ Երեւանի ավագանին 47 դեմ, 3 կողմ ձայների հարաբերակցությամբ մերժել է Վազգեն Սարգսյանի անվան փողոցի վերոնշյալ հատվածը Վուդրո Վիլսոնի անվամբ վերանվանելու եւ հարակից այգում վերջինիս հուշարձանը տեղադրելու «ԵԾ» խմբակցության հեղինակած որոշման նախագիծը:

Երեւանի ավագանին քվեարկությամբ մերժել է նաեւ վերոնշյալ խմբակցության հեղինակած՝ «Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման մասին» որոշման նախագիծը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ