24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ես Քոչարյանի ձեռքից մեդալ չեմ ստացել. Բախշյանը պատասխանել է Փոստանջյանին

Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն իր ելույթում քննադատել է  «Ելք»-ի անդամներին:

 «Իր ամուսնու սպանության մեջ մեղադրվողի ձեռքերից մեդալ էր ստանում այն տիկինը, որն այն ժամանակ իմ գործընկերն էր»,- ասել էր Փոստանջյանը ՝ ակնարկելով  Անահիտ Բախշյանին:

«Ես Ռոբերտ Քոչարյանի ձեռքից մեդալ չեմ ստացել»,-  ավելի ուշ արձագանքել է Անահիտ  Բախշյան: Նա նկատել է, որ մեդալ ստանալիս իր թեկնածությունն առաջարկել է «Ժառանգություն» խմբակցությունը, որի պատգամավորներն էին և ինքը, և Զարուհի Փոստանջյանն այն ժամանակ:

«Ես Հայաստանի հանրապետության 20 ամյակի առիթով , նախապատրաստվող տոնակատարությանն ընդառաջ եմ ստացել մեդալը , «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացրել էր իմ թեկնածությունը: Ես մեդալը ստացել եմ Սերժ Սարգսյանի ձեռքից, իսկ Քոչարյանի մասին միշտ ասել եմ, որ արյունով եկավ՝ արյունով գնաց»,-մանրամասնել է Անահիտ Բախշյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ