23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Բակո Սահակյանի այցն ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման սկիզբն էր»

Ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանի խոսքով՝ մարտի 12-ին Արցախի հանրապետության պատմության մեջ աննախադեպ բան տեղի ունեցավ. նախագահ Բակո Սահակյանը պաշտոնական այցով գտնվեց Միացյալ նահանգներում: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Նահապետյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նա նաև կոնգրեսականների հետ հանդիպեց, ինչը նշանակում է, որ սկիզբ դրվեց ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերություներին:

«Բակո Սահակյանն, օգտվել առիթից, շնորհակալություն հայտնեց հայ համայնքի տարբեր կառույցի ներկայացուցիչներին Արցախին սատարելու համար այս տարիներին»,-նշեց նա: Վերջինս նկատեց, որ այդ նույն ժամանակահատվածում ադրբեջանական կողմը լայնածավալ զորավարժություններն իրականացրեց, որը ներքին սպառման համար երկու նպատակ էր հետպանդում՝ զինական առումով ստուգել իրենց զորքերի մարտական պատրաստակամությունը, երկրորդ՝ հաշվետու լինել Ադրբեջանի ժողովրդին ընտրություններից առաջ, որ բազմամիլիարդ փողերը, որ ծախսվել են իշխանությունների կողմից բանակի մարտունակության համար, արդյունավետ էին:

«Ինչ վերաբերում է արտաքին մասին, ապա անգամ Ադրբեջանի նախագահն ու պետական կառույցները չէին իրազեկել համանախագահող երկրներից որևէ մեկին, որի առնչությամբ ներկայացվեց համապատասխան կեցվածք համանախագահող երկրներին, որ Ադրբեջանն իրականացնում է մարդուի ու զինտեխնիկայի տեղաշարժ՝ առանց իրազեկելու միջազգային կառույցներին: Ադրբեջանը ցույց տվեց համանախագահող երկրներին, որ եթե իր ուզած ձևով հարցը չի լուծվում, ինքը պատրաստ է զենքի միջոցով դա անել»,-ասաց վերլուծաբանը:

Վերջինս ընդգծեց, որ համացանցում, սակայն, հին զորավարժություններից էին կադրեր տեղադրվել, և սա միգուցե ցույց էր տալիս, որ իրականում ոչ մի զորավարժություն էլ չի եղել, առավել ևս լայնածավալ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ