26 Մարտի, Երեքշաբթի, 2019

Կարո Եղնուկյանը կարող է մահանալ.պաշտպանը ահազանգում է/տեսանյութ/

Վերջին երկու դատական նիստերին «Սասնա Ծռեր» խմբի անդամներին օժանդակելու մեղադրանքով կալանավորված Կարո Եղնուկյանին հարկադրաբար են բերել դատարան՝ 230-120 արյան ճնշմամբ։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Հայրապետյանի խոսքով՝իրավագիտության դոկտոր և ԱՄՆ քաղաքացի Եղնուկյանը չի դիմանում բանտային պայմաններին, մանավան որ նրան առաջադրված մեղադրանքները անհեթեթ են:

«Այսօր մեր դատարանները չեն կարողանում ապահովել կալանավորների նորմալ կեցությունը եւ կաշկանդված են գործում։ Այն տպավորությունն է, որ ուզում են Եղնուկյանը գա դատարան, վիրավորի դատարանին, եւ նրա նկատմամբ սանկցիա կիրառեն, թույլ չտան մասնակցել նիստերին: Կարո Եղնուկյանը կարող է մահանալ: Նրա պապերը մահացել են կաթվածից և դա նրանց մոտ գենետիկ է»,-նշում է Տիգրան Հայրապոետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ