29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Գեղարքունիքի մարզպետը` Նաիրի Հունանյանի քրոջորդուն սատարելու մասին

image_3508

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Henaran.am-ի հետ զրույցում պարզապես անլուրջ, անհեթեթ տեղեկատվություն համարեց մամուլում հրապարակված այն լուրը, թե իբր Ծակքարի համայնքի ղեկավարի թեկնածուներից մարզպետը սատարում է Նաիրի Հունանյանի մորաքրոջ տղային:

“Պարզապես այդ աբյուրները թերի մտքի արգասիք են, չարժե էլ շատ անդրադառնալ դրան: Միայն կասեմ, որ ՀՀԿ-ն  իր որոշմամբ պաշտպանում է գործող գյուղապետ Գիտուն Ավետիսյանին “,-ասաց մարզպետը:

Հիշեցնենք, այսօր “Հրապարակ” օրաթերթը նշել էր, որ նորանշանակ մարզպետն արդեն իսկ հասցրել է ինտրիգների դաշտ ձեւավորել` չսատարելով  հարազատ կուսակցության թեկնածուին:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ