20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ռուսները սպանելու են քեզ. Սեֆիլյանը հրապարակեց սպառնալիքը փոխանցողի անունը

ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դատաքննության ժամանակ դատավոր Տաթև Գրիգորյանը պաշտպանական ճառ ասելու հնարավորություն տվեց Հիմադիր խորհրդարանի նախագահ Ժիրայր Սեֆիլյանին, սակայն նա մտադիր չէր կանգնած խոսել ինչպես և նախորդ բոլոր անգամները։

Դատավորը պահանջեց ոտքի կանգնել և միայն այդպես ներկայացնել ճառը, հարգել դատարանին։

Սեֆիլյանն ասաց, որ դատարան չկա, որին արժե հարգել: Դատավորի և Սեֆիլյանի միջև վիճաբանություն ակսվեց։

«Իմ խոսքն ուղղված չէ Սերժ Սարգսյանի գործին, այլ ժողովրդին եւ միջազգային հանրությանը: Անիմաստ կլիներ, եթե ես հանդես գայի պաշտպանական խոսքով: Ուղղակի առիթն օգտագործեմ և խոսեմ ըստ էության, թե ինչու ենք մենք այստեղ: Դատավարության անվան տակ իրականացվող այս գործընթացը հաշվեհարդար է: Ականատես եղանք բեմականացում հիշեցնող միջոցառման, որտեղ հնչած մեղադրական կողմի դատարկաբանությունը հեքիաթ է»,-Սեֆիլյանի խոսքը փոխանցեց նրա շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Դատավորը շարունակ ընդհատում է փաստաբանին նշելով, որ խոսքում վիրավորանքներ կան և ինքը թոըյլ չի տա ոչ կոռեկտ խոսք հնչեցնել դատարանում:

«Իրականում բացահայտ քաղաքական հալածանք եւ բռություն է տեղի ունենում, պատվիրողը եւ կատարածուն էլ դատավորն ու դատախազներն են: Իմ պաշտպանները բազմիցս հմտորեն դիմակազերծեցին այս «վայ-արդարադատությունը»:,-նշված էր խոսքում:

Սեֆիլյանը իր խոսքում հայտնում է, որ 2016 թ. իրեն սպառնացել են. «Քննիչն ասաց՝ եթե չդադարեցնեք ձեր քաղաքական գործունեությունը, կհայտնվեք ճաղերի ետեւում»:

Ժիրայր Սեֆիլյանը հայտնում է, որ իրեն ֆիզիկապես ոչնչացնելու սպառնալիք էլ են տվել ու այդ մասին նա առաջին անգամ է բարձրաձայնում. «Ինձ փոխանցել են սպառնալիքը՝ «դադարեցրու քաղաքական գործունեությունդ, եթե ոչ, ռուսները որոշել են սպանել քեզ»: Ես պատասխանել եմ զեկուցեք ձեր ղեկավարությանը, որ մենք մեր հողում ենք, Հայաստանն էլ տեր ունի»:

Սեֆիլյանը նշում է, որ սպառնալիքը իրեն փոխանցել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ: Սաֆարյանը եւ Սեֆիլյանը մեղադրվում են նաեւ զանգվածային անկարգություններ ծրագրելու մեջ: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ