25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեծ Բրիտանիան այսուհետ Թուրքիայի քաղաքացիներին կացության անժամկետ իրավունքը չի տրամադրի

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը չեղարկել է Թուրքիայի քաղաքացիներին  տրվող կացության անժամկետ իրավունքի տրամադրումը:

Կացության իրավունքի տրամադրումը կարգավորվում էր Թուրքիայի և Անգլիայի միջև ստորագրված Անկարայի պայմանագրով:

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության որոշմամբ այսուհետև Թուրքիայի քաղաքացիներին կտրամադրվի կացության իրավունքը երկարացնելու հնարավորություն: Ամեն դիմումի համար  կտրվի 3 տարվա իրավունք:

Ըստ Անկարայի պայմանագրի՝  Թուրքիայի քաղաքացիները նախնական ստանում էին 1 տարվա կացության իրավունք: Այդ ժամկետի լրանալուց հետո նրանք կարող էին դիմել  3 տարվա կացության իրավունք ստանալու համար: 4 տարին լրանալուց հետո նրանց տրվում էր կեցության անժամկետ իրավունք:

Աղբյուր`  ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ