23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Անկարայի կոշտ արձագանքը՝ Եվրախորհրդարանի որոշմանը

Թուրքիայի արտգործնախարարությունը կոշտ է արձագանքել Աֆրինի մասին Եվրախորհրդարանի ընդունած որոշմանը: Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ էր արել իր զինուժը դուրս բերել Սիրիայի Աֆրին բնակավայրից և դադարեցնել «Ձիթենու ճյուղ» կոչվող ռազմական օպերացիան, քանի որ դա լուրջ վտանգ է ստեղծել խաղաղ բնակչության համար:

Ի պատասխան այդ կոչի՝ Թուրքիան անընդունելի էր համարել Եվրախորհրդարանի ընդունած որոշումը և հայտնել, որ նախկինի պես շարունակելու է իր գործողությունները Սիրիայում՝ դրանք ներկայացնելով որպես պայքար ահաբեկչական խմբավորումների դեմ:

Թուրքական կողմը Եվրախորհրդարանին մեղադրել է օբյեկտիվ չլինելու մեջ և իր հերթին կոչ արել պատասխանատվություն ստանձնել 7 տարի տևող սիրիական պատերազմը դադարեցնելու գործում:

Աղբյուր`    ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ